Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածները գերակշռում են. «Մեդիա պաշտպան»
2020 թ-ի օգոստոսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Այս մասին նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 333 հոդված, որոնցից 176-ը եղել է բացասական, 157-ը՝ չեզոք։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին բացասական հոդվածներն այս շաբաթ գերազանցել են չեզոք հոդվածներին, դրական հոդվածներ չեն հայտարարագրվել։
ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի և Արսեն Թորոսյանի առճակատումը շարունակվում է։ Ըստ Դավիթ Սանասարյանի, Արսեն Թորոսյանը որպես վկա պիտի գա դատարան. անակնկալ հարցեր կան։
Նա հավելել է․ «Եթե լիազորություններս դադարեցված չլինեին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին չէի թողնի ուսումնասիրել, որովհետև դրա համար մասնագիտացված կառույց կա, այլ աշխատակիցներիս կհանձնարարեի ուսումնասիրել և տեսնել՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ինքը նախարար է, և մեկ անձի գնումով՝ առանց մրցույթ հայտարարելու, մոտ 170 միլիոնի գործարք է կնքում մի բժշկական կենտրոնի հետ, որի ղեկավարն իր կինն է։ Թող պարզեն համապատասխան մարմինները, այստեղ դատախազությունն էլ անելիք ունի»։
Ըստ Մարինե Սուքիասյանի, ով ներկայացնում է «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնությունը, «Արսեն Թորոսյանը տապալել է համաճարակի դեմ պայքարը, բայց նա այդ գործը տապալել է այլոց շարքում, և ոչ՝ մենակ։ Նա տապալել է աղետի առողջապահական կողմը, բայց արդեն իսկ 1000 և կանգ չառնող մահերը միայն առողջապական խնդիր չեն։
Փոքր երկրում այս պահին արդեն պաշտոնապես 40 հազար հիվանդի առկայությունը չի կարող անհետևանք մնալ։ 1000 և ավել մահերն անանուն թվեր չեն, որոնք ամեն առավոտ ներկայացվում են հասարակությանը: Դրանցից յուրաքանչյուրն անձնական, ընտանեկան ողբերգություն է»:
Ըստ մամուլի` Արսեն Թորոսյանը շուտով պաշտոնանկ է արվելու, նույնիսկ քննարկվում են Արսեն Թորոսյանին փոխարինող թեկնածուների անունները, որոնք ըստ տարբեր աղբյուրների` հովանավորվում են վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի կողմից:
«Լույս» խմբակցության Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը գտնում է, որ Արսեն Թորոսյանը պետք է հեռանա պաշտոնից․ «Հասկանալի է, որ Արսեն Թորոսյանի մեծ ցանկությունն առ անձնական «ես»-ի պաշտամունք անցնում է թույլատրելի սահմանը, չի ուզում որևէ մեկի մասնագիտական գիտելիքներն ու պրոֆեսսիոնալիզմն ի հայտ գա իր շրջակա միջավայրում: Գիտե՞ք ինչու: Բարդույթ, զուտ բարդույթ: Իհարկե, ավելի խրթին է աշխատել սեփական մտածելակերպով ու որակներով մարդու հետ, նույն հարթության վրա, որպեսզի որևէ տեղ չերևա դիմացինի առավելությունները: Բայց ոչ այս դժվարին իրավիճակում: Եվ, իսկապես, եթե կա որևէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պրն. Թորոսյան: Հարգե´ք մեզ, հարգե´ք ժողովրդին ու հեռացե´ք: Ի սեր Աստծո, հեռացե´ք...»
Վերջերս պաշտոնից հեռացավ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցը։ Մամուլում նշվել էր, որ Արսեն Թորոսյանը Նորքի ինֆեկցիոն հիվամդանոցի տնօրեն է նշանակելու սորոսական, «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու, իր մտերիմ Հովհաննես Մադոյանին։ Վերջինս ընդգծված սորոսական է, ավելի քանի 15 տարի աշխատում է ՀԿ-ում, զբաղվում է ՄԻԱՎ վարակակիրների շահերի պաշտպանությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին