ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը, լինելով դրամական փոխանցումների սպասարկման ծավալներով շուկայում առաջատարը, իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներն իրականացնել ԲԵՍԹ համակարգի միջոցով՝ շուկայի ամենացածր սակագնով՝ ընդամենը փոխանցվող գումարի 0,9% միջնորդավճարով՝ RUR, USD, EUR արժույթներով: Այս մասին տեղեկացնում է ՎՏԲ-Հայաստան Բանկը։
«ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են իրականացնել իրենց դրամական փոխանցումները ոչ միայն Բանկի 73 մասնաճյուղերի միջոցով, այլ նաև հեռահար սպասարկման եղանակներով՝ Բանկի «Հեռախոս Բանկ» և «Վիդեո Բանկ» ծառայությունների միջոցով:
«Հեռախոս Բանկ» ծառայության միջոցով դրամական փոխանցում իրականացնելու համար Ձեզ անհրաժեշտ է ընդամենը զանգահարել 87-87 հեռախոսահամարով, անցնել նույնականացում՝ տրամադրելով Ձեր անձնագրային տվյալները և փոխանցման մասին տվյալներ, որից հետո Կոնտակտային Կենտրոնի աշխատակիցը կիրականացնի դրամական փոխանցումը՝ Ձեր բանկային հաշվին առկա դրամական միջոցներից։
«Վիդեո Բանկ» ծառայությունը հաճախորդին ընձեռում է նույն հնարավորությունը՝ Բանկ վիդեո զանգ կատարելու միջոցով։ «Վիդեո Բանկ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է տեսազանգի միջոցով զանգահարել Բանկի Կոնտակտային Կենտրոն` Skype համակարգում VTBAoperator-ին, անցնել նույնականացում, ցույց տալ անձնագիրը, տրամադրել փոխանցման մասին տվյալներ և կատարել միջազգային փոխանցումներ՝ դրամական փոխանցումների համակարգերի միջոցով:
Փոխանցված գումարը կարելի է ստանալ հաշված րոպեների ընթացքում Ռուսաստանի ամբողջ տարածքում գործող ավելի քան 4000 սպասարկման կետերում:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև օգտվել ԲԵՍԹ համակարգի հատուկ ծառայությունից, որն ավելի հարմարավետ է դարձնում հաճախորդի համար փոխանցվող գումարի ստացումը ՌԴ-ում. հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։
Առավել մանրամասն տեղեկատվություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից սպասարկվող դրամական փոխանցումների համակարգերի և սակագների մասին կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին