ՇՎՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել Արարատի մարզում
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Արարատի մարզի Արարատ և Վեդի քաղաքներում, որտեղ արձանագրվել են մի շարք խախտումներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության պաշտոնական կայքէջից։
Նշվում է, որ գազի ու բենզինի լցակետերում բացակայել են դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները, փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Շինանյութի խանութներում հիմնական թերություններն առնչվել են փակ աղբամաններին, ջերմաչափերին ու ջերմաչափման գրանցամատյաններին:
«Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն` մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասված է տարածված հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա