Սերբիայում ձերբակալվել է Ադրբեջանի դեսպանը
Սերբիայում, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայի Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը ձերբակալվել է` խոշոր գումարներ յուրացնելու և բյուջետային միջոցների յուրացման կասկածանքով։ Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը։
«Կալանավորվել է Սերբիայում, Չեռնոգորիայի, Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպան Էլդար Հասանովը: Նա մեղադրվում է մեծ քանակությամբ բյուջետային միջոցներ յուրացնելու և այլ իրավախախտումների համար: Էլդար Հասանովը, որպես կասկածյալ, ձերբակալվել է հետաքննության ընթացքում: Քրեական գործը քննության փուլում է: Կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ քրեական գործի քննության վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա