Ակցիայի մասնակից Եկմալյանի բնակիչներից մեկին շտապ օգնության բժիշկները տարան
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Եկմալյան փողոցում տներից զրկված քաղաքացիներից մեկն ասաց՝ իրենց շարունակ խաբում են թե կառավարությունից, թե քաղաքապետարանից։ Նա պնդում է՝ չնայած իրենց հայտնել են, թե խնդրով զբաղվող հանձնաժողով է ստեղծված, սակայն որևէ հանձնաժողով չի ստեղծվել։
«Վերևից հանձնարարված է, ինչքան հնարավոր է մեզ խաբեն, խնդրի լուծումը հետաձգեն, մինչև տեսնեն, ով կմեռնեի, ով սաղ կմնա»,-ասաց ասաց ակցիայի մասնակից Անի Խուդավերդյանը։
Ակցիայի մասնակիցների թվում էր նաև հաշմանդամի սայլակին նստած տիկին Շուշանիկը։ Կինը նրան ցույց տալով, ասաց, նախկին հարևանուհուն ինքը երկար պահել է, այսօր էլ չի կարող, հեռակա դիմեց կառավարությանը, որ կնոջը բնակվելու համար տեղ տրամադրեն։ Քիչ անց նրա ինքնազգացողությունը վատացավ, կառավարության շենքի մոտ ժամանած շտապ օգնության բրիգադը կնոջը մեքենայով տարավ։
«Ինչքան մեզ ստորացրել են, խաբել են, դա իրենց է վերադառնալու։ Մի հատ ընենց կարգին սերիալ եմ նկարելու իրենց վրա, որ հասկանան, իրենք ըսկի տաղանդ չունեն։ Իրենց կապիկության մեջ էլ են խաբել, հիմա էլ քաղաքականության մեջ են խաբում»,-ասաց ակցիայի մասնակիցը։
Եկմալյանցիները նշում են, իրենց դիմումի պատասխանը ստանալուց հետո վրաններով տեղափոխվելու են տարբեր դեսպանատների դիմաց՝ կացության իրավունք խնդրելով տարբեր երկրներից։
«Մենք անհատի պատճառով չենք տուժել, մենք պետության պատճառով ենք տուժել»,-ընդգծում են նրանք՝ դժգոհելով, որևէ մեկն չի իջնում, իրենց խնդիրը չի լսում։
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա. «Լուծեք Եկմալյան 4-16 բնակարանների հարցը»
- Եկմալյան փողոցի տնազրկված բնակիչները բողոքում են՝ գնդակ են դարձել քաղաքապետի ու վարչապետի միջև
- Եկմալյան փողոցում տեղի ունեցած սպանության դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել
- Եկմալյան փողոցի բնակիչներ. Մատնված ենք անտարբերության