Անի Սամսոնյան. Ավինյանին առաջարկել եմ վերանայել հեռուստատեսային տաղավարում դիմակ կրելու վերաբերյալ որոշումը
ԱԺ «Լույս Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը եթերային տաղավարներում դիմակ կրելու հարցով դիմել է պարետին։
Նա գրում է.
«Համաձայն ՀՀ պարետի որոշման դիմակների կրումը պարտադիր է դարձել նաև հեռուստատեսային տաղավարներում (վերգետնյա հեռարձակվող և էլեկտրոնային), ռադիոտաղավարներում և մամուլի ակումբներում: Սա առաջացնում է լրատվամիջոցների դժգոհությունը այն առումով, որ անհնարմարություն է ստեղծում թե՛ հարցազրուցավարների, և թե՛ հյուրերի համար:
Հաշվի առնելով, որ եթերային տաղավարներում հաղորդավարի և հյուրի միջև պահպանվում է բնականոն և անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը՝ ՀՀ Պարետ Տիգրան Ավինյանին գրավոր առաջարկել եմ վերանայել պարետատան համապատասխան որոշումը և թույլ տալ տաղավարներում աշխատել առանց դիմակների»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան