ԵՄ դեսպանները ծաղիկ են խոնարհել Մինսկում ցուցարարի զոհվելու վայրում
Եմ անդամ երկրների դեսպանները, Բելառուսում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Մինսկի այն վայրում, որտեզ զոհվել է բողոքի ակցիաների մասնակիցը։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ տեղացիները նրանց դիմավորել են ծափահարություններով ու «Շնորհակալություն» բացականչություններով։
Եվրոպացի դիվանագետները կոչ են արել Բելառուսի իշխանություններին թույլ տալ քաղաքացիներին իրացնելու իրենց խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալված ցուցարարներին։
Իր հերթին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Բելառուսին նախագահական նոր ընտրություններ անցկացնել։
«Կարծում եմ, որ Բելառուսում առկա ճգնաժամը խաղաղ կերպով լուծելում համար անհրաժեշտ է անցկացնել նոր ընտրություններ»,- հայտարարել է նա՝ ավելացնելով, որ ընտրությունը պետք է անցկացվի միջազգային դիտորդների լուրջ ներկայությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկն օգնություն է առաջարկել Բելառուսին
- Բելառուսական ՏՏ ընկերությունները «ստիպում են», որ Լուկաշենկոն հեռանա
- Վրթանեսյան. Ի՞նչ պետական շահ է պաշտպանում ռեվոլյուշնֆյուրեր Նիկոլը՝ շնորհավորելով կոլխոզենֆյուրեր Լուկաշենկոյին
- Անցած գիշեր Բելառուսում եղած բողոքի ցույցերից հետո ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
- Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ
- Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ
- Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը
- Փաշինյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
- Լուկաշենկան կարծում է, որ Բելառուսում ընտրությունները տոնի պես են անցել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան