«Ժողովուրդ»․ Սմբատ Գոգյանը անհամբեր սպասում է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի գիտական աստիճանի վարույթին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում առաջիկայում պատրաստվում են ներկայացնել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանի հետ կապված վարույթի եզրակացությունը: Նախարարության մեր աղբյուրները փոխանցում են, որ վարույթն ավարտվել է, ու այժմ վարույթի կազմավորման պրոցեսն է ընթանում:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովը իր նիստում որոշում էր կայացրել, որով անվավեր էր ճանաչել Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Դիանա Գալոյանի` միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին որոշումը, ինչը Դիանա Գալոյանը բողոքարկել էր:
Ըստ մեր տեղեկությունների` այդ վարույթին անհամբեր սպասում է ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, որը ամեն գնով ցանկանում է, որ Դիանա Գալոյանը դոկտորի գիտական աստիճանից զրկվի: Ու անգամ երբ Գոգյանը հրավիրվել է վարույթին մասնակցելու ու գնացել է իր փաստաբանի հետ, նրա փաստաբանին չեն թույլատրել մասնակցել գործընթացին, ինչի համար վերջինս հեռացել էր նախարարությունից` որևէ ձևով չմասնակցելով վարույթին, հետագայում ուղարկելով գրավոր դիրքորոշում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից մեզ տեղեկացրին, որ վարույթը եզրակացության փուլում է, բայց այլ մանրամասներ չեն կարող հայտնել: Իսկ Դիանա Գալոյանը ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին