Իլոն Մասկն օգնություն է առաջարկել Բելառուսին
«Tesla»- ի և «SpaceX»- ի հիմնադիր Իլոն Մասկը պատասխանել է «Թվիթթերի» օգտատերերի մեկնաբանություններին՝ կապված Բելառուսում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետ, և հետաքրքրվել է, թե ինչպե՞ս կարող է օգնել Բելառուսին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Սոցցանցի օգտատերերից մեկը գրառում է արել, որով կոչ է անում բոլորին՝ պատմել, թե ինչ իրավիճակ է Բելառուսում և ինչպես են անցնում բողոքի ցույցերը: Նա այդ գրառման մեջ նշել է նաև ամերիկացի ձեռներեցներ Իլոն Մասկի և Բիլ Գեյթսի հաշիվները:
«Բոլոր նրանք, ովքեր ձայն ունեն, պետք է օգտագործեն այն հիմա», - ասված է հաղորդագրության մեջ:
Հրապարակմանը կից ներկայացված է եղել մի տեսանյութ, որն, ինչպես նշվում է, պարունակում է Բելառուսում բողոքի ցույցերի կադրեր և ուղեկցվում է մեկնաբանություններով՝ երկրում ոստիկանների դաժանության և ինտերնետի արգելափակման վերաբերյալ:
«Ցավալի է նման բան լսել: Ինչպե՞ս կարող ենք օգնել»,- գրել է Մասկը՝ ի պատասխան վերոնշյալ հաղորդագրությանը։
Ի պատասխան Մասկի մեկնաբանության, օգտատերերը նրան խնդրել են ուշադրություն դարձնել Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերին, օգտագործել «Satrlink» արբանյակները երկրում ինտերնետի կայուն աշխատանքը պահպանելու համար, ինչպես նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսական ՏՏ ընկերությունները «ստիպում են», որ Լուկաշենկոն հեռանա
- Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը
- Անցած գիշեր Բելառուսում եղած բողոքի ցույցերից հետո ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին