«Հայրենիք» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն
Օգոստոսի 13-ին «Հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակում Արթուր Վանեցյանի նախագահությամբ տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն կուսակցության խորհրդի ու մարզային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան էջից։
Քննարկվել են կուսակցաշինությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել ներքաղաքական օրակարգի հրատապ հարցերի լայն շրջանակի, մարզային կառույցների պատասխանատուները հանդես եկան հաշվետվություններով։
Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը նախանշել է կուսակցական աշխատանքների կազմակերպման հետագա անելիքները։