Հանուն Ամուլսարի. Հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում
«Հեծանվորդները` ի պաշտպանություն Ամուլսարի» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է՝ պատրաստվում են նոր ակցիա իրականացնել։
«Ամուլսարի պաշտպանությանը նվիրված նախորդ հեծանվային երթն էդպես էլ չկայացավ, քանի որ ոստիկանությունը խոչընդոտեց՝ պատճառաբանելով արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքների ազատության սահմանափակմամբ ։
Մեր պատասխանը հեծանվային նոր ակցիա կազմակերպելն է՝ ի պաշտպանություն Ամուլսարի և ի համերաշխություն ջերմուկցիների․ հատկապես որ, օգոստոսի 12-ից պարետի որոշմամաբ արտակարգ դրությամբ պայմանավորված հավաքների սահմանափակումը հանվեց։
Օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ից հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում՝ Ամուլսարի մասին մեր ուղերձը բարձրախոսներով հնչեցնելով։ Հանդիպման վայրի մասին իմանալու համար գրառում թողեք միջոցառման էջում կամ միջոցառման կազմակերպիչներին անձնական նամակ գրեք: Ձեզ հետ բերեք հեռախոս, որն ունի Bluetooth և ականջակալի միանալու հնարավորություն։ Հարցերի դեպքում զանգեք՝ 093426654, 094740424:
Ամուլսարի խնդրի մասին կարդացեք էստեղ՝ shorturl.at/abgnG։
Ամուլսարը հանք չի դառնալու։
Ամուլսար՝ միայն սար»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի․Անի Սամսոնյան
- Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
- Աննա Կոստանյանը՝ իշխանություններին. Եվ վերջապես լուծում տվե՛ք Ամուլսարի հարցին
- Օգոստոսի 7-ին բոլոր լրատվամիջոցները բացի հանրայինից անդրադարձել են Ամուլսարին. Մեդիա պաշտպան
- ՔՈ պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը
- Ձևավորել է փաստաբանների խումբ՝ Ամուլսարի դեմ բողոքի ակցիաների ընթացքում բերման ենթարկվածներին օգնություն տրամադրելու համար
- Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ
- Ամուլսար. կառավարության լռությանը համարժեք
- Ամուլսարում իրավիճակը թեժանում է․կան բերման ենթարկված քաղաքացիներ
- Ամուլսար՝ Հայաստանի ճնշող մեծամասնության համար բնության պահպանությունը գերակայություն է