Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանը կարող է կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան
Սեպտեմբերի սկզբին կվերսկսվեն ՌԴ-ից հարևան երկրներ ուղևորափոխադրումներ իրականացնող օդային փոխադրումները, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով «Վեստնիկ ԱՏոր» ռուսաստանյան տուրօպերատորների ասոցիացիային։
Ըստ աղբյուրի, սեպտեմբերի 1-ից ավիաընկերությունները կսկսեն կանոնավոր թռիչքներ իրականացնել դեպի ԱՊՀ երկրների մեծ մասը՝ ներառյալ Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան և Հայաստան:
Փորձագետների կարծիքով՝ նման որոշման մի քանի պատճառ կա: Նախ, Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունացել է: Բացի այդ, սեպտեմբերին երկիրը նախատեսում է սկսել COVID-19 պատվաստանյութի առևտրային արտադրությունը:
Հակահամաճարակաբանական իրավիճակը բարելավվել է նաև նախկին Համագործակցության երկրներում: Բացի այդ, նրանք մտադիր են գնել ռուսական պատվաստանյութը, ինչը կօգնի նաև վերականգնել Ռուսաստանի հետ հումանիտար և գործարար կապերը:
Միևնույն ժամանակ, դեռևս հայտնի չէ, թե երբ կբացվի ռուս-բելառուսական սահմանը զբոսաշրջիկների համար: Նշվում է, որ «Բելավիան» երկարաձգել է դեպի Ռուսաստան թռիչքների չեղարկումը մինչև օգոստոսի 21-ը: