ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հաստատում է, որ ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին։ Ընկերությունը տեղի ունեցածը համարում է Հայաստանում տևական ապօրինության արդյունք։
«ՎԶԵԲ-ը 2020թ. հունվարի դրությամբ հանդիսանում էր Լիդիան Ինթերնեյշնլի բաժնետեր։ 2020 թ. փետրվարին Լիդիան Ինթերնեյշնլը ստիպված եղավ ապացուցակվել Տորոնտոյի ֆոնդային բորսայից, Ամուլսարի շուրջ երկու տարվա ապօրինություններից հետո ստեղծված ֆինանսական խնդիրների հետևանքով, ինչն այլևս հնարավորոթյուն չէր տալիս շարունակել բաժնետոմսերի ազատ վաճառքը։
ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին բացառապես Հայաստանում տևական ապօրինության արդյունքում, և այս առիթով անհասկանալի է այս լուրը տարածող շրջանակների ոգևորությունը։
Այդ նրանց իրականացրած ապօրինության ու պատկան մարմինների անգործության հետևանքով են
մի շարք հեղինակավոր բանկեր ու ներդրումային կազմակերպություններ կորցրել Հայաստանում օրինական բոլոր թույլտվություններն ունեցող ընկերության բաժնետոմսերում իրենց ներդրումը։
Ամուլսարի ծրագիրը կիրականացվի անկախ այս հանգամանքից, բայց այս խարանը դեռ երկար տարիներ կհետապնդի Հայաստանի ներդրումային հեղինակությունը և այս առիթով ուրախանալը մեղմ ասած հակապետական վարքագիծ է»,-մասնավորապես նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ «Լիդիանը» շարունակելու է հետևել և' ՎԶԵԲ, և' ՄՖԿ չափանիշներին,անկախ այդ չափանիշների հանդեպ ոմանց զավեշտալի անհետևողական վերաբերմունքից: Ընկերությունը նաև շարունակելու է քննարկել ՎԶԵԲ-ի հետ հետագա համագործացության շրջանակները Ամուլսարի ծրագրում:
Հարակից հրապարակումներ`
- «Լիդիան». Ծրագրում ենք սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթաց
- «Լիդիան Արմենիա». Չենք բանակցելու օրենքի շրջանակներից դուրս որևէ առարկայի շուրջ
- Լիդիանի նախկին աշխատակիցները ոստիկանությանը մեղադրում են անգործության մեջ
- Ամուլսարի պահապաններ. Լիդիանի հանդեպ կառավարության չեզոքությունը դիտարկվելու է միտումնավոր անգործություն
- «Լիդիան». Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան