Հայ արագավազորդներն ու ցատկորդները սեպտեմբերին կմեկնեն Թուրքիա և Ռումինիա
Կորոնավիրուսի պատճառով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաները շարունակում են չեղարկել կամ հետաձգել օրացուցային մրցաշարերը։ Իսկ ահա Բալկանյան երկրների աթլետիկայի ասոցիացիան ծրագրով նախատեսված երկու ավանդական միջոցառում կանցկացնի սեպտեմբերին։
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, այդ ամսի 12-13-ին Թուրքիայում կմրցեն մինչև 20 տարեկան, իսկ 29- 30-ին՝ Ռումինիայում ՝ մեծահասակ մարզիկները։
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասել է, որ անցյալ տարվա արդյունքներով են որոշվել թիմերի կազմերը։ Նախատեսված է Թուրքիա գործուղել երեք, իսկ Ռումինիա ՝ շուրջ ութ մարզիկ-մարզուհի։ Երիտասարդները արագավազորդներ են և ցատկորդներ։ Մեծահասակները կպայքարեն ցատկերում, միջին տարածության /1800 և 1500 մետր/, 3000 մետր հեռավազքում և խոչընդոտավազքում։
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը ցանկանում է Հայաստանի աթլետներին տեսնել Բալկանյան երկրներում կայանալիք բոլոր ստուգատեսներում, քանզի դրանք չափազանց օգտակար են վարպետության առաջընթացի և մրցափորձի հարստացման առումով։ Առաջիկա գործուղումների համար միակ խնդիրը թերևս միջազգային մրցուղերթների թույլտվություն ունենալն է, որը բացատրվում է հայտնի համավարակով։ Աթլետիկայի մարդիկ հույս ունեն, որ հարցը լուծում կստանա։ Այդ ակնկալիքով են նրանք շարունակում մարզումները ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները