ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և սենատոր Քրիս վան Հոլենը ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին կոչ են արել ԵՄ-ի հետ միասին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի տնտեսության հիմնական ոլորտների դեմ` Միջերկրական ծովում գործողությունների համար, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ աղբյուրի, Մենենդեսը և Հոլենը կարևորել են թուրքական նավերը միջազգային ջրերից դուրս բերելու անհրաժեշտությունը:
«Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ ձեր հանդիպման նախօրեին մենք խորը մտահոգությամբ նամակ ենք ուղղում` Թուրքիայի Արևելյան Միջերկրածովում սադրիչ գործողությունների կապակցությամբ: Թուրքիան ռազմական նավեր է ուղարկել նավթագազային հետախուզման նպատակով Հունաստանի բացառիկ տնտեսական գոտում նավն ուղեկցելու համար,- նշվում է հայտարարության մեջ:
Սենատորները խնդրել են կոչ անել Թուրքիային՝ դուրս բերել իր նավերը և հարցը կարգավորել միջազգային օրենսդրությանը համապատասխան:
«Մենք ձեզ կոչ ենք անում անհապաղ աշխատանք սկսել ԵՄ-ի հետ` Թուրքիայի աճող սադրիչ և ապօրինի գործողություններին պատասխան համակարգելու ուղղությամբ,- ասվում է Պոմպեոյին ուղղված կոչում։
Նշվում է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է անհապաղ համապարփակ պատժամիջոցների համատեղ պլան մշակեն, որոնք կազդեին Թուրքիայի տնտեսության առանցքային ոլորտների վրա, եթե Թուրքիան շարունակի իր ապօրինի գործողություններն Արևելյան Միջերկրածովում և հրաժարվի այդ խնդիրները լուծել անաչառ միջազգային դատարանում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան