Էկո-արշավ. «Սևանը մեզ է սպասում»
Օգոստոսի 16֊ին տեղի է ունենալու էկո-արշավ «Սևանը մեզ է սպասում» խորագրով։ «Էկո աղբ» բնապահմանական հասարակական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Մկրտչյանը տեղեկացնում է, որ մեկնելու են Երևանից առավոտյան ժամը 8֊ին 70 երիասարդ կամավորների հետ դեպի Մարտունի՝ Սևանի ափերի աղբի մաքրելու նպատակով։
Միջոցառումը լինելու է Էկո֊արշավ ձևաչափով, որի ընթացքում կկազմակերպվի Սևանի ափամերձ տարածքի հավաք և թափոնների առանձնացում՝ վերամշակման ուղղարկելու նպատակով, այնուհետև դասախոսություն Սևանի հիմնախնդիրների մասին, որը կանցկացնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը։
Միջոցառման ժամանակ նաև տեղի կունենա հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Սարուխանյանի հետ՝ աղբահանության համակարգի ռազմավարության ուղղությունների մասին։ Իսկ ամենավերջում
մասնակիցները կսովորեն ազգագրական պարերից մի քանիսը:
Կազմակերպիչների փոխանցմամբ, այս էկո-գիտա-մշակույթային արշավի նպատակն է բնակչության ուշադրությունը սևեռել դեպի Սևանի հիմնախնդիրը, իրազեկել տեղացիներին լճի մաքրության
կարևորության մասին, ինչպես նաև բարձրաձայնել լճի ներկայիս հրատապ խնդիրների լուծմանը նպաստող քայլերը՝ կոչ անելով մարդկանց Սևան գնալ ոչ միայն հանգստանալու, այլ նաև այն մաքուր պահելու համար։
Այս միջոցառման մասին լուսաբանումը համզոված ենք կմոտիվացնի մյուս կազմակերպություններին ու անհատներին Սևանի փրկության համար քայլ ձեռնարկելուն։
«Հետաքրքրվելու դեպքում խնդրում ենք կապ հաստատել «Էկո աղբ» բնապահմանական հասարակական կազմակերպության ղեկավար Հռիփսիմե Մկրտչյանի հետ` 055193536»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Սևանի ափամերձ տարածքներում 3.800 շինություններ ենթակա են ապամոնտաժման և քանդման. Ռոմանոս Պետրոսյան
- Կամ սովամահություն, կամ թթվածնի պակաս․Ի՞նչ է սպասվում Սևանա լճի ձկնաշխարհին
- Սևանա լճում բնապահպանական աղետ է․ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում