Ինդոնեզիայում ուղևորին «դուրս են նետել» ինքնաթիռից
Ինդոնեզիայի ավիաընկերության «Citilink» ընկերության աշխատակիցները օդանավից «դուրս են նետել» մի մարդու, ով ապօրինի մտել է խցիկ և ոչ պարկեշտ վարք դրսևորել: Տեսանյութը, որում երևում է տեղի ունեցածը, տեղադրվել է «Թվիթեր»- ում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Կադրերում երևում է, թե ինչպես են անձնակազմի անդամները ոստիկանության հետ միասին մարդուն բառացիորեն «դուրս նետում» գետնին կանգնած ինքնաթիռից, նրան գցում ասֆալտի վրա, այնուհետև քարշ տալիս գետնի վրա։
Դեպքը, տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ, տեղի է ունեցել Բանդար Լամպունգի «Raden Intan II» միջազգային օդանավակայանում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հնդկական «IndiGo» ավիաընկերության ներկայացուցիչները Մումբայի օդանավակայանում ինքնաթիռից դուրս էին հրավիրել մի հարբած տղամարդու, որը փորձել էր մտնել խցիկ` հեռախոսը լիցքավորելու համար:
Man is removed from a Citilink ATR after illegally entering the aircraft at Raden Intan II Airport in Indonesia. https://t.co/9aYW3U73UM pic.twitter.com/yVn4OD7hJn
— Breaking Aviation News & Videos (@breakingavnews) August 12, 2020
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա