Լուկաշենկո. Ես ողջ եմ և Բելառուսում եմ գտնվում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արձագանքել է հայտարարություններին, թե իբր ինքը լքել է երկիրը, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Նախ պետք է նշեմ, որ ես դեռ ողջ եմ, և ոչ թե արտերկրում եմ, այլ իմ հայրենիքում... քանի որ ես այստեղ հարգված եմ»,- ասել է Լուկաշենկոն։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո, որոնցում ձայների գերակշիռ մեծամասնությամբ հաղթեց գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, երկրում սկսեցին բողոքի ակցիաները։ Ցույցերն ուղեկցվում են իրավապահների և քաղաքացիների բախումներով. ոստիկանները կիրառում են արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ... կան հազարավոր ձերբակալվածներ։
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկն օգնություն է առաջարկել Բելառուսին
- Բելառուսական ՏՏ ընկերությունները «ստիպում են», որ Լուկաշենկոն հեռանա
- Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը