Լիտվայի նախագահը հրաժարվում է Լուկաշենկոյին համարել լեգիտիմ նախագահ
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի կարող համարվել պետության լեգիտիմ ղեկավար: Այս մասին նա ասել է բրիտանական «Sky News» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Չեմ կարծում, որ մենք կարող ենք Լուկաշենկոյին անվանել լեգիտիմ նախագահ, քանի որ Բելառուսում չեղան ազատ ժողովրդավարական ընտրություններ», - «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ասել է Նաուսեդան։
Նա նաև հայտնել է, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն Մինսկի դեմ՝ նշելով, որ դա բացասական ազդեցություն կունենա բելառուս ժողովրդի վրա:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ: Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեցին չարտոնված բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերի նախարարությունը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ, ֆլեշ նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Բողոքի ցույցերի երեք օրվա ընթացքում, ըստ իրավապաշտպանների, ավելի քան 1500 կամայական ձերբակալություններ են եղել, ավելի քան 600 մարդ տուգանվել է, և բացվել են մի շարք քրեական գործեր:
Հարակից հրապարակումներ`
- Իլոն Մասկն օգնություն է առաջարկել Բելառուսին
- Բելառուսական ՏՏ ընկերությունները «ստիպում են», որ Լուկաշենկոն հեռանա
- Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը
- Անցած գիշեր Բելառուսում եղած բողոքի ցույցերից հետո ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է