Հարիսը համարվում է Բայդընի լավագույն ընտրությունը
Սենատոր Քամալա Հարիսը, որը մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմից մասնակցում էր ներկուսակցական պայքարին նախագահի թեկնածու ընտրվելու համար, այսօր դառնում է Դոնալդ Թրամփի դեմ Ջո Բայդընի պայքարի թիմակից:
Նախագահի պաշտոնում Բայդընի ընտրվելու դեպքում Հարիսը կստանձնի երկրի փոխնախագահի պաշտոնը: Կուսակցության ներսում Բայդընին շատերն էին հորդորում փոխնախագահի թեկնածու ընտրել աֆրոամերիկացի: Իսկ երբ դրան գումարվում է նաև կին լինելու հանգամանքը, շատերի կարծիքով վարկանիշն ավելի է բարձրանում:
Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, որ ջամայկացի ու հնդիկ ներգաղթյալների դուստր Քամալա Հարիսը մեծ թափ կարող է հաղորդել Բայդընի ընտրարշավին:
«Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ, Հարիսն ունի մեծ փորձառություն: Եղել է Կալիֆորնիայի գլխավոր դատախազ, դարձել ԱՄՆ-ի պատմության մեջ երկրորդ կին սըամորթ սենատորը, աչքի ընկել այս դիրքում իր համարձակ կեցվածքով:
Նրա քաղաքական հարձակողական ունակություններն էլ Բայդընը պիտի օգտագործի ընդդեմ Թրամփի, երբ վերջինս Հարիսին անվանում է «խորամանկ ու անտակտ»: Նա Հարիսին նաև «զզվելի» էր անվանում, երբ վերջինս պայքարում էր Բայդընի դեմ Դեմոկրատական կուսակցության ներսում:
Թրամփի ընտրապայքարը չի ուշանում Հարիսին հիմա էլ «արմատական ձախ» անվանելով: Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, չնայած մեծ գումարներ դրա համար ծախսելու փաստին, նման գովազդները կարող են ունենալ հակառակ ազդեցություն, երբ գյուղական վայրերում Թրամփին աջակից կանայք կարող են թեքվել դեպի Հարիսը, այսինքն, դեպի Բայդընի կողմը:
Բայդընն այժմ արդեն իսկ ունի մեծ աջակցություն, ու շատերի կարծիքով Հարիսը պարզապես կավելացնի նրան աջակցողների թիվը, երբ Թրամփի վարկանիշը շարունակում է անկում ապրել համաճարակի ու տնտեսական ճգնաժամի պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան