Ոստիկանությունը տուգանել է նախարար Խաչատրյանին
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսից հետո ՀՀ ոստիկանությունը կազմել է կանոնների խախտման և տուգանքի վերաբերյալ համապատասխան արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Էկոնոմիկայի նախարարն իր աշխատասենյակի հարևությամբ գտնվող ասուլիսի սրահ մտավ առանց դիմակի։ Մի քանի վայրկյան անց նկատեց բացակայությունը, ներողություն խնդրեց և վերադարձավ բժշկական դիմակով։
«Եվս մեկ անգամ ներողություն ենք խնդրում անուշադրության արդյունքում տեղի ունեցած միջադեպի համար՝ վերահաստատելով, որ նույնիսկ մի քանի վայրկյան տևած կանոնների խախտումը չի ազատում պատասխանատվությունից»,- նշել է նա։