Սթիվեն Սակուրը՝ Փաշինյանին. Ինչո՞ւ են մարում մարդկանց հույսերը
«Երբ նայում եմ Հայաստանին, թվում է, թե շատ հայերի զգում են, որ իրենց հույսերը մարել են։ Ի՞նչն է սխալ գնում»,-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցն այսպես սկսեց BBC HARDtalk հայտնի հաղորդման հաղորդավար Սթիվեն Սակուրը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նկատում է՝ համաձայն չէ նրա տպավորության հետ, Հայաստանի բոլոր քաղաքացիներն ապրում են դեմոկրատական երկրում, իսկ 2019-ին Հայաստանն արձանագրել է Եվրոպայում ամենամեծ տնտեսական աճը, ունեցել է տնտեսական մեծ ձեռքբերումներ, առաջընթաց է ունեցել միջազգային վարկանշային տարբեր աղյուսակներում, այդ թվում խոսքի ազատության, հակակոռուպցիոն քաղաքականության և այլն։
«Համավարակն ընդհատեց մեր թռիչքը, բայց մենք կշարունակենք»,-ասել է Փաշինյանը։
Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակի կառավարմանը, հաղորդավարը նկատում է, որ ստեղծված իրավիճակում կարելի է խոսել կառավարության ոչ թե հաջողության, այլ ձախողման մասին։
«Ես կարծում եմ ՝ դեռ շատ վաղ է եզրակացություններ անելու համար»,-նշել է Փաշինյանը՝ խորհուրդ տալով եզրակացություններն անել ավելի ուշ։
Հաջորդ հարցով հաղորդավարը համեմատում է Հայաստանի ու Վրաստանի ցուցանիշները՝ նկատելով, որ հարևան երկրում վեց անգամ ավելի փոքր է վարակակիրների թիը, Ադրբեջանում էլ էականորեն քիչ են։ Այդ թվերը խոսում են այն մասին, որ Փաշինյանի կառավարությունը ձախողել է իրավիճակի վերահսկումը։
«Մենք հիմա հավարակաի հաղթահարման փուլում են, և ինչպես ասացի, հիմա շատ վաղ է եզրակացություններ անելու համար»,-ասել է վարչապետը։
Սթիվեն Սակուրն ընդգծել է, մարդիկ ձեզ դատում են Ձեր անձնական գործողությունների համար, օրինակ, մայիսի վերջին Դուք մասնակցում էիք ընթրիքին՝ նշելով Լեռնային Ղարաբաղի առաջնորդի ընտրվելը, երբ ընթրիքի բազմաթիվ մասնակիցների միջև ոչ սոցիալական հեռավորությունն էր պահպանված, ոչ էլ դիմակներ էին հագել։
«Երկու շաբաթ անց՝ հունիսի սկզբին արդեն Ձեր երկիրը համավարակի ճգնաժամյին վիճակում էր, օրական 600 նոր դեպք էր գրանցվում։ Մարդիկ ասում են, դուք ստիպում եք մարդկանց դիմակներ հագնել, բայց ինքներդ դա չեք անում»,-նկատում է հաղորդավարը։
Ի պատասխան Փաշինյանը նկատում է՝ այդ օրը գործել են Լեռնային Ղարաբաղում գործող իրավական կարգավորումներին համաձայն։
Հաղորդավարը հիշեցնում է Հանրապետական կուսակցության հայատարարությունը, ըստ որի համավարակի դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ սխալներ է թույլ տվել և պետք է հրաժարական տա։
«Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և ընդդիմությունն ազատ է արտահայտվել։ Եվ ես հիմա ուրախ եմ, որ Հայաստանում ընդդիմությունը կարող է գործել ավելի հեշտ, քան նախկինում՝ մինչ հեղափոխությունը»,-արձագանքել է Փաշինյանը։
BBC HARDtalk-ի հաղորդավարն անդրադարձել է նաև Սահմանդրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին, նկատել, որ երեք դատավորների հեռացումը պայմանավորում են Ռոբերտ Քոչարյանի գործով։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին