Սոչիում հարբած տղամարդկանց քամին քշել-տարել է
Սև ծովի Սոչիի ափերի մոտ փչովի ներքնակի վրա պառկած երկու տղամարդու քամին քշել ու մոտ մեկ կմ հեռացրել է ափից։ Eadaily.com-ի փոխանցմամբ, փրկարարների օգնությանը դիմել է տղամարդկանցից մեկի կինը։
«Լազարևյան 2» կոչվող ափից հեռացած տղամարդկանց օգնություն ցուցաբերելու համար փրկարարները ստիպված են եղել դիմել մոտորանավակի օգնությանը։ Տղամարդկանց հաջողվել է ափ վերադարձնել։
Ըստ աղբյուրի, նրանք ալկոլհոլ օգտագործած են եղել, քանի որ խմիչիքի ուժեղ հոտ են զգացել ԱԻԾ աշխատակիցները։
Սակայն նրանք նորմալ վարք են ունեցել, բժշկական օգնության կարիք չի եղել։ Զբոսաշրջիկներն այդտեղ էին եկել Նիժնի Նովգորոդից։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա