Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 23 նոր դեպք: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը։
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1283 դեպք:
Ապաքինվել է ևս 17 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 1085:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 7635 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին