Բելառուսում բողոքի ակցիաների ընթացքում ժիշկներ են ձերբակալվել
Բելառուսում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 16 բժիշկ, այս պահի դրությամբ բոլորն ազատ են արձակվել, հայտնել են հանրապետության առողջապահության նախարարությունից։
«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, ձերբակալված և ազատ արձակված բժիշկների մի մասն արդեն աշխատանքի է գնում, մյուս մասը՝ շարունակում է գործադուլը։
«Առողջապահության նախարարության տվյալներով ՝ ձերբակալված քաղաքացիների շրջանում ներկայումս առողջապահական ծառայողներ չկան: Եթե քաղաքացիները այլ տեղեկություններ ունեն, խնդրում ենք անմիջապես զեկուցել մեզ»,- ասված է երկիր առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունում։
Զանգվածային բողոքի ակցիաները Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ին, նախագահական ընտրություններից հետո։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների, ընտրությունենրում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նահավաքել է ձայների 80.1% -ը: Կիրակի օրվանից շարունակվել են չարտոնված գործողությունները, սակայն դրանք կոշտ ճնշում են ստաել ուժային կառույցների կողմից: Ցուցարարների դեմ իրավապահները օգտագործել են արցունքաբեր գազ, նռնակներ, ռետինե փամփուշտներ:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսի վարչապետը հանդիպել է գործադուլ իրականացնող բանվորներին
- Շվեդիան կոչ է անում ընդլայնել պատժամիջոցները Բելառուսում տեղի ունեցածի պատասխանատուների նկատմամբ
- Երկու օրվա ընթացքում Մինսկում ձերբակալվել է ավելի քան հազար ցուցարար
- Բելառուսում 10 լրագրող շարունակում է ձերբակալված մնալ