Բրիտանացիները շտապ վերադառնում են Ֆրանսիայից և Նիդեռլանդներից ՝ վախենալով կարանտինից
Մեծ Բրիտանիայի հազարավոր բնակիչներ, որոնք հանգստի են մեկնել Ֆրանսիա, Նիդեռլանդներ կամ Մալթա, փորձում են շտապ վերադառնալ տուն ՝ երկշաբաթյա կարանտինից խուսափելու համար, ինչը պարտադիր կլինի այս երկրներից շաբաթ օրը 4: 00-ից (Երևանի ժամանակով 06:00) հետո վերադարձի դեպքում: Ֆրանսիայից թագավորություն գնացքները վերադառնում են գերբնակեցված, որևէ մեկը չի ցանկանում մնալ նշված երկրներում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Բրիտանական իշխանությունները հինգշաբթի երեկոյան ՝ օգոստոսի 13-ին, հայտարարել են, որ շաբաթ օրը ՝ օգոստոսի 15-ից, երկշաբաթյա կարանտին կսահմանեն Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մալթայից, Մոնակոյից... վերադարձող քաղաքացիների համար։ Պատճառը նշված երկրներում կորոնավիրուսայի վարակի տարածման դեպքերի աճն է։
Նավերի, ինչպես նաև ճեպագնացների տոմսերի մեծ մասը վաճառվել է մի քանի ժամվա ընթացքում։ Ներկա պահին տոմսրի մի փոքր քանակ է մնացել, որը հասանելի է բավականին բարձր գնով: Ուրբաթ օրը Փարիզից Լոնդոն քաղաքացիները կարող են մեկնել 269 և 303 ֆունտ ստեռլինգով, շաբաթ օրը ուղևորության արժեքը սկսվում է ընդամենը 165 ֆունտից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան