14.08.2020. Կորոնավիրուսով 6 հիվանդ է մահացել
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վեց հիվանդ է մահացել։ Ինչպես հայտնում են ԱՆ-ից, մեկ հիվանդի մահվան պատճառը եղել է այլ հիվանդություն։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, պացիենտները եղել են 83 (տղամարդ), 69 (կին), 82 (տղամարդ), 78 (տղամարդ) և 70 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Մինչ օրս՝ օգոստոսի 14-ի ժամը 11։00-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսով 1053 հիվանդ է մահացել, որից 239-ը, այլ պատճառներով։
ՄԵկ օրում կորոնավիրուսի 276 նոր դեպք է հաստատվել, այսպիսով վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 41 299-ի։ Մեկ օրում կատարվել է 1 465 թեստավորում։ Մեկ օրում առողջացած է համարվել 267 մարդ։
Այս պահին փաստացի բուժման ընթացքում է 6 082 մարդ։
Հարակից հրապարակումներ`
- 13.08.2020. Կորոնավիրուսով 7 հիվանդ է մահացել
- 1040 մահերի համար ո՞վ պետք է պատասխան տա. Վահե Էնֆիաջյան
- Վանեցյան. Փաշինյանը լավ չի ընկալել համաշխարհային միտումները. հակադրվում են կարանտինը և տնտեսությունը, բայց ոչ երբեք՝ մարդկանց կյանքը
- 12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
- 11.08.2020. Կորոնավիրուսով 13 հիվանդ է մահացել
- Կորոնավիրուսից մահացածների դիահերձարանում. «Սև տոպրակների մեջ, գետնին, ոտքերի տակ ընկած դիակներ էին»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին