Երկու օրվա ընթացքում Մինսկում ձերբակալվել է ավելի քան հազար ցուցարար
Մինսկում օգոստոսի 11-12-ին հավաքների ժամանակ ձերբակալվել է 1063 մարդ, համապատասխան ցուցակները հրապարակվել են Մինսկի քաղաքային դատարանում, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Նշվում է, որ ցանկը հրապարակվել է՝ կապված Մինսկ քաղաքի դատարանների քաղաքացիների բազմաթիվ բողոքների հետ։ Ուրբաթ օրը 503 մարդ է ձերբակալվել, նախորդ օրը՝ 560 մարդ: Ձերբակալվածները կալանքի տակ կլինեն 7-25 օր:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվեցին նախագահական ընտրություններ:
Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեցին չարտոնված բողոքի ցույցեր՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործում են արցունքաբեր գազ, ֆլեշ նռնակներ և ռետինե փամփուշտներ: