Չինաստանում կինը կես տարվա ընթացքում երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով
Չինաստանի Հուբեյ նահանգի մի բնակչուհի կես տարվա ընթացքում երկրորդ անգամ վարակվել է նոր կորոնավիրուսային վարակով: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ հղում անելով Daily Mail-ին։
68-ամյա չինուհին, որի անունը չի հրապարակվում, հիվանդացել է COVID-19-ով փետրվարի 8-ին և նույն ամսին ապաքինվել: Օգոստոսի 9-ին նրա մոտ կրկին կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։ Հիվանդն այժմ կարանտինում է և բուժում է ստանում։
Ըստ աղբյուրի, նախորդ ամիս հաղորդվել էր իսրայելցի բժշկի մասին, որը երկրորդ անգամ վարակվել էր կորոնավիրուսով։ Սա տագնապ է առաջացրել բժիշկների շրջանում։ Ավելի վաղ համարվում էր, որ COVID-19-ի հիվանդն իմունիտետ է ձեռք բերում հիվանդության նկատմամբ:
Այդուհանդերձ փորձագետները նախկինի պես համոզված են, որ մարդը չի կարող երկու անգամ վարակվել կորոնավիրուսով։ Տեղի ունեցածի համար նրանք մեղադրում են COVID-19 թեստերի անճշտությանն ու հիվանդության տևողությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան