Էդմոն Մարուքյան. Համոզված եմ, որ Մանեի հետ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք
«Լուսավոր Հայաստանբ» կուսակցության ու համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առողջություն է մաղթել իր գործընկեր Մանե Թանդիլյանին։
«Մեր Մանեին առողջություն եմ մաղթում: Վստահ եմ, որ պիտի շուտափույթ հաղթահարենք այս դժվարությունը նույնպես:
Համոզված եմ, որ առաջիկայում միասին դեռ շա՜տ ծրագրեր կիրականացնենք՝ հանուն մեր պետականության և հայրենիքի»,-գրել է Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Մանե Թանդիլյանը տեղեկացրեց՝ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում մանդատը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան