Թրամփը 2016-ի ընտրություններում հաղթել է ՌԴ-ի օգնությամբ. Նախկին փաստաբան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոենն ասել է, որ իր նոր գրքում կարելի է կարդալ, թե ինչպես է ամերիկյան առաջնորդը 2016-ի նախագահական ընտրություններում Ռուսաստանի օգնությամբ խաբել հասարակությանը: Գիրքը կոչվում է «Դավաճանը. նախագահ Դոնալդ Թրամփի նախկին անձնական փաստաբան Մայքլ Քոենի իրական պատմությունը»:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, Քոենը նշել է, որ Թրամփը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ: Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների ղեկավարը դա չի արել այնպիսի բարդ մեթոդների օգնությամբ, ինչպիսիք պատկերացնում էին նրա հակառակորդները։
«Ես նաև գիտեի, որ ԱՄՆ նախկին դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից իրականացվող հետաքննությունը «վհուկների որս» չէր: Թրամփը խաբեց այս ընտրություններին՝ Ռուսաստանի օգնությամբ։ Այդ մասին դուք կկարդաք այս էջերում. ամեն ինչում հաղթելը միշտ էլ եղել է Թրամփի՝ բիզնեսի վարման և կյանքի ձևի մոդելը», - ասվում է նախաբանում:
Քոենի գիրքը թողարկվելու է սեպտեմբերի 8-ին:
Քոենը 2018 թվականի դեկտեմբերին դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել քարոզչության ֆինանսավորման օրենքները խախտելու և Թրամփի կողմից պոռնոգրաֆիկ դերասանուհի Սթորմի Դանիելսի «լռության վճարներին» միջնորդելու համար: Այս ամառ նրա խափանման միջոցը դարձել է տնային կալանքը։
Հարակից հրապարակումներ`
- Հարիսը համարվում է Բայդընի լավագույն ընտրությունը
- Թրամփը քննարկում է Պենտագոնի ղեկավարի հրաժարականի հարցը
- Թրամփը խոսել է աշխարհի ամենամեծ խնդրի մասին
- Թրամփը խոստովանել է, որ «օգտագործել է» Բոլթոնին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան