«Ժողովուրդ». Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունների միջև շարունակվում են կադրային տեղափոխությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի միջև կադրային տեղափոխումները շարունակվում են: Մեր տեղեկություններով՝ այս անգամ էլ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ Հովհաննես Ավագյանը նոր պաշտոն է ստացել Արցախի պաշտպանության բանակում և տեղափոխվել այնտեղ աշխատանքի:
Մենք տեղեկացանք, որ վերջինիս տեղափոխումը Պաշտպանության նախարարությունում կապում են ավելի շատ առաջխաղացման հետ, քանի որ, մեզ հասած տեղեկությունների համաձայն, նրան Արցախում ավելի բարձր պաշտոնի են նշանակել:
Նկատենք, որ Արցախից Հայաստան և Հայաստանից Արցախ տեղափոխությունները սկսվել են վերջերս` հունիս ամսից, երբ աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն և ՊԲ էր այցելել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը:
Դրանից հետո փոփոխություններն ակտիվացան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դրանք այսքանով չեն ավարտվելու, և առաջիկայում Արցախի պաշտպանության բանակից կամ ՀՀ ՊՆ-ից այլ տեղափոխություններ ևս կլինեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան