«Լիդիան». Ուրանի վտանգի մասին պնդումները հերթական կեղծիքն են
«Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն՝ արձագանքելով Անդրեաս Ղուկասյանի՝ հանքավայրում ուրանի առկայության վերաբերյալ հայտարարություններին։
«Տևական ժամանակ է Ամուլսարի շուրջ միտումնավոր կեղծիքի տարածման վրա մասնագիտացած որոշ շրջանակներ, այլ անհեթեթություններին ավելացրել էին այն թեզը, թե իբրև Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա` հղում անելով խորհրդային տարիներին (1952-54թթ.) արված «Գրոմովյան» հետազոտությանը»,-ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։
ԸՍտ աղբյուրի, օգոստոսի 14-ին Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն, հիմնվելով «Գրոմովյան» հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա, Շրջակա միջավայրի նախարարությանն է տրամադրել ստուգողական հետազոտության արդյունքերը (պատճենը` «Լիդիան Արմենիային»): Արդյունքները ապացուցում են «Լիդիանի» իրավացիությունը նաև այս հարցում։
«Մասնավորապես ըստ հետազոտության արդյունքների`
- «Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի
հանքավայրի տարածքից,
- «Լիդիան Արմենիայի» կողմից իրականացված հետազոտական աշխատանքները բավարար
են ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի կազմման համար,
- ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի համապատասխան բաժինները բավարարում են ՀՀ
Ճառագայթային անվտանգության նորմերին և կանոններին, ինչպես նաև Ատոմային
Էներգիայի Միջազգային Գործակալության (ՄԱԳԱՏԷ) անվտանգության ստանդարտների
պահանջներին,
- Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման
անհրաժեշտություն չկա»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները