Անդրեաս Ղուկասյան. Ամուլսարում ուրան կա
Քաղաքական, հասարակական գործիչ Անդրեաս Ղուկասյանն այսօր կառավարության շենքի դիմաց էր եկել՝ ձեռքին մի խումբ գիտնականների կողմից Ամուլսարում իրականացրած հետազոտության ու դրա արդյունքների վերաբերյալ տրամադրած զեկույցը։
Նրա խոսքով զեկույցը եղել է հույժ գաղտնի, ունեցել է չորս օրինակ, իր ձեռքին երկրորդ օրինակի պատճենն է։
«Ամուլսարի անունը վկայում է, որ այդտեղ կենդանական աշխարհ չի եղել, դա ռադիոկատիվ սար է։ Մեր խնդիրն այսօր հնարավոր վտանգները կանխելն է։ Եթե այդ սարը սկսի գործածվել, ապա վտանգները ավելի մեծ են, քան կարծում ենք»,- ասաց նա։
Վկայակոչելով զեկույցը՝ Ղուկասյանը նշեց, որ 1952-54 թվականներին՝ ԽՍՀՄ տարիներին ուրանի պաշարների երկրաբանական-հետախուզական մեծ հետազոտություն է անցկացվել, պարզվել է, որ Ամուլսարում 76 տոննա ուրան կա։ Իսկ հիմա այդ տարածքը տրամադրվել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը։
«Բայց դա, ըստ երկրաբանների, բավարար քանակ չէր, որպեսզի արդյունագործվեր, բացի այդ Ջերմուկը ԽՍՀՄ մակարդակով եղել է կուրորտային քաղաք»,- մանրամասնեց նա։
Բանախոսը պնդում է, որ շրջակա միջավայրի ազդեցության վերաբերյալ փորձաքննության արդյունքներն իրեն ու շատերին զարմացրել են, քանի որ որևէ հիշատակում ուրանի առկայության մասին չկա, շահագործման թույլտվությունը տրամադրելիս էլ խախտումներ են եղել։
«Մենք գտնում ենք, որ այս հարցը վերաբերում է բոլորին, մեր առաքելությունն է իրազեկել հարցում առկա փաստերի վերաբերյալ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ զեկույցում առկա տվյալները պետք է լինեն էական նշանակություն ունեցող հանգամանքներ, պետք է մեծացնեն կառավարության պատասխանատվության աստիճանը։
Ղուկասյանը պատրաստվում է զեկույցը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հարակից հրապարակումներ`
- ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին
- Հանուն Ամուլսարի. Հեծանիվներով շրջելու ենք Երևանի փողոցներում
- Իշխանությունը պատրաստ է, որ Ամուլսարը շահագործվի, հակառակ դեպքում լռություն չէր պահպանվի․Անի Սամսոնյան
- Ո՞վ է պատասխանատու Ամուլսարում տեղի ունեցած, բախումների և տուժած անձանց համար. Անի Սամսոնյան
- Աննա Կոստանյանը՝ իշխանություններին. Եվ վերջապես լուծում տվե՛ք Ամուլսարի հարցին
- ՔՈ պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը
- Մեկնարկել է Ամուլսարի բողոքի ակցիան․Օր 3-րդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան