Չորս օր անընդմեջ Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել: COVID-19-ի ախտորոշմամբ 1 հիվանդ ապաքինվել է:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 236-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 14, ընդհանուր մեկուսացված է 35 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 137 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր կատարվել է 7712 փորձանմուշի հետազոտություն:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում կարող են 100 հոգանոց հարսանիք ու նշանդրեք անել
- Արցախում երրորդ օրն է՝ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել
- Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում