Բելառուսում 10 լրագրող շարունակում է ձերբակալված մնալ
Բելառուսում անցկացվող բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել են մոտ տասը լրագրողներ, հաղորդում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Բելառուսի ժուռնալիստների ասոցիացիայի (BAJ) ղեկավարի տեղակալ Բորիս Գորեցկիի խոսքը:
«Ինչպես նախկինում, 10 լրագրող շարունակում են կալանավորված մնալ երկրի տարբեր շրջաններում»,- ասել է նա՝ Տեղեկատվության նախարարության ղեկավարության և Բելառուսի ՆԳՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը:
Ասոցիացիայի ներկայացուցիչը նշել է, որ ձերբակալված լրագրողների ցուցակը հրապարակվել է «БАЖ» կայքում, որը ինչ-ինչ պատճառներով արգելափակվել է :
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկում սկսել են կալանավայրից ազատել այն մարդկանց, որոնք կալանավորվել էին ցույցերի ժամանակ: Նշվում էր, որ ոստիկանությունը սկսել է ազատել նաև ձերբակալված լրագրողներին:
Օգոստոսի 9-ին Բելառուսում անցկացվել են նախագահական ընտրություններ. Հանրապետությունում ընտրատեղամասերի փակվելուց հետո սկսվեցին չարտոնված բողոքի ակցիաներ՝ արդյունքների կեղծման դեմ: Բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը և ներքին զորքերը ցուցարարների դեմ օգտագործում են արցունքաբեր գազ, ֆլեշ նռնակներ և ռետինե փամփուշտներ:
Բողոքի ցույցերի երեք օրվա ընթացքում, ըստ իրավապաշտպանների, կատարվել են ավելի քան 1500 կամայական ձերբակալություններ, ավելի քան 600 մարդ տուգանվել է, բացվել են մի շարք քրեական գործեր:
Հարակից հրապարակումներ`
- Լուկաշենկո. Ես ողջ եմ և Բելառուսում եմ գտնվում
- Իլոն Մասկն օգնություն է առաջարկել Բելառուսին
- Բելառուսական ՏՏ ընկերությունները «ստիպում են», որ Լուկաշենկոն հեռանա
- Փարիզում Ժաննա դ'Արկի հուշարձանի վրա բարձրացվել է Բելառուսի դրոշը
- Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին