Բելառուսի վարչապետը հանդիպել է գործադուլ իրականացնող բանվորներին
Բելառուսի Վարչապետ Ռոման Գոլովչենկոն ժամանել է Մինսկի տրակտորային գործարան (MTZ), որտեղ աշխատողները բողոքի ցույցեր են անցկացնում, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«Այո, վարչապետն այստեղ է», - ասել է MTZ-ի խոսնակը:
Ուրբաթ օրը Մինսկի տրակտորային գործարանի խանութների մի մասի աշխատանքները դադարեցվել էին աշխատողների չարտոնված ակցիայի պատճառով:
Հինգշաբթի օրը սոցիալական ցանցերում հայտնվեց մի տեսանյութ, որը պատմում էր բելառուսական մի շարք ձեռնարկություններում ցույցերի մասին։ Ցուցարարները պահանջում են դադարեցնել բռնությունները և վերանայել նախագահական ընտրությունների արդյունքները:
Ձեռնարկությունների ներկայացուցիչներից մեկն ասել էր, որ իրենք պաշտոնապես չեն աշխատում և գործադուլ են հայտարարել։ Այսօր ևս խաղաղ ակցիայի մասնակիցները խնդրել են դադարեցնել բռնությունները, ինչպես նաև ազատ արձակել ձերբակալված քաղաքացիներին։
Հարակից հրապարակումներ`
- Շվեդիան կոչ է անում ընդլայնել պատժամիջոցները Բելառուսում տեղի ունեցածի պատասխանատուների նկատմամբ
- Երկու օրվա ընթացքում Մինսկում ձերբակալվել է ավելի քան հազար ցուցարար
- Բելառուսում 10 լրագրող շարունակում է ձերբակալված մնալ
- Լուկաշենկո. Ես ողջ եմ և Բելառուսում եմ գտնվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին