Շվեդիան կոչ է անում ընդլայնել պատժամիջոցները Բելառուսում տեղի ունեցածի պատասխանատուների նկատմամբ
ԵՄ-ն պետք է ընդլայնի պատժամիջոցները Բելառուսում իրավապահ մարմինների կողմից բռնությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ։ Նման կարծիք է հայտնել Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք կարծում ենք, որ Բելառուսում պատժամիջոցների ենթակա անձանց ցանկը պետք է ընդլայնվի: Սա նշանակում է ճանապարհորդությունների սահմանափակումներ և ակտիվների սառեցում: Մենք պետք է այդ պատժամիջոցները կիրառենք նախագահական ընտրությունների հետ կապված բռնությունների ուղղակի պատասխանատուներին՝ կամայական ձերբակալությունների և խարդախությունների համար: Ես շատ ուրախ եմ, որ Եվրահանձնաժողովն աջակցում է իմ այս մոտեցմանը », - ասել է նա:
Նրա կարծիքով ՝ ԵՄ-ն Բելառուսին պետք է ներկայացնի մի շարք պահանջներ։
«Անհրաժեշտ է, որ նոր ընտրություններ անցկացվեն՝ ԵԱՀԿ ընտրական դիտորդական հանձնաժողովի և Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունների համաձայն, որոնք չեն հարգվել այս ընտրություններին ընդառաջ։ Բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակել և երկխոսություն սկսել ընդդիմության և կամավոր կազմակերպությունների հետ, որոնք կարող են ազատ գործել», - բացատրել է Լինդը:
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում 10 լրագրող շարունակում է ձերբակալված մնալ
- Լուկաշենկո. Ես ողջ եմ և Բելառուսում եմ գտնվում
- Իլոն Մասկն օգնություն է առաջարկել Բելառուսին
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան