Մարուքյանն ափսոսում է BBC HARDtalk-ին տված Փաշինյանի պատասխանի համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դժգոհ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ BBC HARDtalk հաղորդման շրջանակում հնչեցրած պատասխաններից։
«Դիտեցի BBC HardTalk հաղորդումը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ:
Հայտնի հարցազրուցավար Ստեֆան Սակուրն, ի թիվս այլի, անդրադարձավ նաև մեր կառավարության կողմից Կորոնավիրուսը հաղթահարելու մարտավարության ձախողմանը:
Ստեֆանն այս թեմայով հարց ուղղեց Վարչապետին՝ համոզմունք հայտնելով, որ վերջինիս կառավարության կողմից համաճարակի դեմ ուղղված ապարդյուն ջանքերը փաստում են, որ Կորոնավիրուսի դեմ պայքարը իսկական ձախողում էր:
Վարչապետը պատասխանեց, որ դեռեւս վաղ է եզրակացություններ անել այդ մասին, և հայտնեց, որ իր ռազմավարությունն արդյունավետ է մեր երկրի համար:
Հարցազրուցավարը նշեց, որ նույնիսկ տեղացիներն են պնդում, որ վիրուսի պատճառով մահացության մակարդակը վեց անգամ ավելի բարձր է Հայաստանում, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում:
Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Վարչապետը, «դեռ վաղ է գնահատական տալ» ասելու փոխարեն, պատասխաներ, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, ուստի ընդդիմության կողմից արդեն Քննիչ հանձնաժողով է ստեղծվել որի միջոցով կվերհասկվի եւ կուսումնասիրվի Կորոնավիրուսի դեմ կառավարության մղած պայքարի արդյունավետությունը:
Քննիչ հանձնաժողովն օբյեկտիվորեն կուսումնասիրի կառավարության աշխատանքի արդյունավետությունը և կտա համապատասխան գնահատական:
Ափսոս, որ նման լավ պատասխան չհնչեց։ Մինչդեռ այս պատասխանը ևս մեկ անգամ կընդգծեր մեր ու Ադրբեջանի տարբերությունը, որտեղ բացառված է, որ ընդդիմությունը խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծի նման հարցերով»,-գրել է Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում։
Հարակից հրապարակումներ`
- Սթիվեն Սակուրը՝ Փաշինյանին. Ինչո՞ւ են մարում մարդկանց հույսերը
- Աշոտյանը՝ Փաշինյանին. Մտքումդ Սերժ Սարգսյանի համար մոմ վառիր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան