Ռուբեն Հայրապետյան. ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի ապօրինությունները հաստատվեցին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սա՝ հատուկ նրանց համար, ովքեր մտածում էին, թե խուժանության հասնող պարզունակ ապօրինությունների միջոցով պետական համալսարանի ռեկտոր են «անցկացրել»՝ չհասկանալով, որ այդպիսի արարքներով ընդամենն ավելի են ծանրացնում իրենց վիճակը:
Թեև դատավոր Ն. Հովսեփյանի անբացատրելի խախտումների շարքի պատճառով «մրցույթը» դե ֆակտո տեղի ունեցավ, և մրցույթից հետո արգելանքը հանելու դեմ վերաքննիչ բողոքն արդեն առարկայազուրկ էր դարձել ու տեխնիկապես մերժման ենթակա, սակայն, հատուկ դիմեցի վերաքննիչ դատարան, որ, անկախ դրանից, դատարանը արձանագրի, որ արգելանքը հանվել է ապօրինաբար, և մրցույթն օրենքի բացահայտ խախտման հետևանքով է տեղի ունեցել: Իսկ քանի որ մրցույթի արդյունքները ոչինչ են, քանի դեռ Կառավարությունը չի հաստատել դրանք, ապօրինության հեղինակների ծրագիրն այսպիսով տապալվեց:
Այն, որ Կառավարությունն այժմ չի կարող հաստատել վերաքննիչ դատարանի որոշմամբ ամրագրված ապօրինի մրցույթի արդյունքները, ակնհայտ է:
Սակայն, քանի դեռ սերիական ապօրինությունների հեղինակները՝ ամբողջ Կառավարության գործունեությունն ստվերողները, արդեն ապացուցված խախտումների համար չեն ենթարկվում որևէ պատասխանատվության, նրանց կոռումպացված լինելու մասին անհերքելի փաստերով խոսացողները, ինչպես վարչապետն է նշում, ցավոք, «ղալաթ» չեն անելու:
Իսկ այս դեպքում անհրաժեշտ է, որ Կառավարությունը պարզի, թե ինչ միջոցների էր դիմել պատասխանող կողմը՝ ԿԳՄՍՆ-ն, որ առաջին ատյանի դատարանը, առանց հայցվոր կողմին՝ ինձ, պատշաճ ծանուցելու, օրենքի խախտումով մի քանի ժամում ափալ-թափալ դատական նիստ էր հրավիրել, անհեթեթ պատճառաբանությամբ հանել մրցույթի արգելանքը և ավելի անհավատալի իրավախախտման գնով նշել, թե իբր որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չէ: Բա, որ ես էլ հավատայի և չդիմեի՞ վերաքննիչ դատարան…
Հ.Գ.
Արդեն ասել եմ, որ ինձ որևէ հանրային պաշտոն չի հետաքրքրում, սակայն հետհեղափոխական Հայաստանում կրթության ոլորտի փրկության հույսը ոչնչացնողների հարցով զբաղվելու եմ մինչև վերջ»:
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՍՄ-ն ստեղծվել է սերիական ապօրինությունների շղթա՝ հին համակարգը վերականգնելու նպատակով. Ռուբեն Հայրապետյան
- ՀՊՏՀ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը
- ԲՈԿ-ն անվավեր է ճանաչել ՀՊՏՀ նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի գիտական աստիճանը
- ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը ևս ապօրինի է. Ռուբեն Հայրապետյան
- Դիանա Գալոյանը հերքում է. Ես խորհրդատու չեմ ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին