Beeline. Ինտերնետի մատչելի տարիֆիկացմամբ հատուկ սակագնային փաթեթ Հայաստանում քաղցկեղով պացիենտների համար
Հավատարիմ լինելով իր հաճախորդամետ քաղաքականությանը և Հայաստանում որակյալ կապը հնարավորինս մատչելի դարձնելու առաքելությանը` Հայաստանում Beeline-ը ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի հետ միասին մշակել է մատչելի ինտերնետ և զանգեր տրամադրող հատուկ սակագնային փաթեթ, որից կարող են օգտվել քաղցկեղ ունեցող մարդիկ:
Ընկերությունից մանրամասնում են, որ հատուկ սակագնային փաթեթով նախատեսվում է լայն տարածված 6 բջջային հավելվածների՝ Facebook, Messenger, WhatsApp, Zoom՝ մինչև հոկտեմբերի 31-ը, Zangi, Telegram անսահմանափակ օգտագործում, առանց ինտերնետի տարիֆիկացման, ինչպես նաև՝ առողջապահության ոլորտի հետ կապված մի շարք կայքերից անսահմանափակ՝ առանց ինտերնետի տարիֆիկացման օգտվելու հնարավորություն՝ www.henaran-fund.org, www.bridgeofhealth.org, www.cityofsmile.org, www.oncology.am, www.breast.am, www.cancer.am, www.blood.am, www.apoa.am:
Փաթեթի ամսավճարը կազմում է 1500 դրամ և ներառում է ոչ միայն մատչելի ինտերնետ և մի շարք սոցցանցերից անվճար օգտվելու հնարավորություն, այլև տրամադրում է խոսելու ներցանցային րոպեներ, SMS-ներ և լրացուցիչ 3GB ինտերնետի ծավալ։ Առաջարկը հասանելի է միայն նոր բաժանորդներին և գործում է միայն կանխավճարային տարբերակով, փաթեթի սակագներն ու պայմանները վավեր են միայն ՀՀ տարածքի համար։
Հատուկ սակագնային փաթեթի նպատակը քաղցկեղի և Հայաստանում դրա ախտորոշման և բուժման մասին բազմակողմանի, հանրամատչելի և վստահելի հայալեզու առկա տեղեկատվությունը պացիենտներին հասանելի դարձնելն է։ Ինտերնետի լայն հասանելիությունը և այս փաթեթի ֆինանսական մատչելիությունը թույլ կտա քաղցկեղով պացիենտներին, հատկապես մարզերում, հնարավորինս տեղեկացված և իրազեկված լինել Հայաստանում քաղցկեղի ախտորոշման և բուժման առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին։
«Մեր կորպորատիվ հաճախորդները լավ գիտեն, որ միշտ կստանան իրենց կարիքներին հարմարեցված որակյալ և մատչելի ծառայություններ, մեր փաթեթները մաքսիմալ ճկուն են, իսկ պայմանները՝ խիստ հաճախորդամետ: Իսկ այս դեպքում մենք լուծում ենք ոչ միայն կորպորատիվ հաճախորդի խնդիրը, այլև օգնում ենք մարդկանց հիվանդության դեմ պայքարում, հնարավորություն ենք տալիս միշտ կապի մեջ մնալ և լինել զինված գիտելիքներով», - նշել է Հանաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Հատուկ սակագնային փաթեթի միակ թիրախային խումբը քաղցկեղով պացիենտներն են, որոնց ախտորոշումը տեղի է ունեցել վերջին 24 ամիսների ընթացքում։ 24 ամսվա ժամկետը հաշվարկվում է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամին հայտադիմում ներկայացնելու օրվա դրությամբ։ Անչափահաս շահառուների դեպքում հատուկ սակագնային փաթեթը կարող է գնվել ծնողի/խնամակալի անունով՝ երեխայի ախտորոշման փաստաթղթերի հիման վրա։
Դիմելու համար անհրաժեշտ է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի [email protected] էլ․հասցեին ուղարկել հայտադիմում՝ կցելով պացիենտի անձնագրի պատճեն՝ լուսանկարի և գրանցման էջերով, ՀԾՀ-ն (հանրային ծառայությունների համարանիշ) և վերջին էպիկրիզը։ Եթե պացիենտն անչափահաս է, ապա անհրաժեշտ է կցել երեխայի և նրա ծնողի/խնամակալի անձնագրերի պատճեները՝ լուսանկարի և գրանցման էջերով, ՀԾՀ-ները և վերջին էպիկրիզը։ Հայտադիմումը մշակելուց հետո ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը շահառուին կտրամադրի համապատասխան վկայական։ Հարցերի դեպքում զանգահարել ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամ՝ 091-095513 հեռախոսահամարով։
Հատուկ սակագնային փաթեթը ձեռք բերելու համար շահառուները Beeline-ի սպասարկման գրասենյակներում կամ առցանց ներկայացնելու են ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը: Միանալու համար անհրաժեշտ է դիմել Beeline՝ զանգահարելով 010-700-700 հեռախոսահամարին կամ գրել Ֆեյսբուքյան էջերից որևէ մեկին՝ Beeline Armenia կամ Beeline Business՝ ներկայացնելով ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից տրամադրած վկայականը։ Beeline-ի աշխատակիցները կընդունեն հայտը և կապ կհաստատեն բաժանորդի հետ հատուկ սակագնային փաթեթի վաճառքի վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում
- 40 ԳԲ ինտերնետ նվեր կստանան Beeline-ի այն բաժանորդները, ովքեր իրենց SIM քարտը կփոխարինեն նոր 4G USIM-ով
- Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ ցիկլի շրջանավարտ D’efekt-ին գնել է PicsArt ընկերությունը
- Beeline-ը բարելավում է բիզնեսի համար նախատեսված PRO սակագնային փաթեթները