Բելառուսում ՕՄՕՆ-ականների կողմից ծեծված 16-ամյա ցուցարարը գիտակցության է եկել
Բելառուսում 16-ամյա երիտասարդն ընկել է կոմայի մեջ այն բանից հետո, երբ ձերբակալության ընթացքում նրան ծեծել են Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) աշխատակիցները։
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս պահին անչափահասը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրան այնտեղ են տեղափոխել օգոստոսի 13-ին բազմաթիվ վնասվածքներով՝ գլխուղեղի ցնցում, գանգի հատվածում բաց կոտրվածք, ցնցումներ, երկու աչքերի եղջերաթաղանթի էրոզիա։ Այս պահին երիտասարդն արդեն ուշքի է եկել:
Տուժածի եղբայրը պատմել է, որ նրան ձերբակալել են օգոստոսի 12-ին մետրոյի կայարաններից մեկի մոտ։ Եղբոր խոսքով, նրան ծեծել են թե ձերբակալման ընթացքում, թե դրանից հետո, էլեկտրաշոկերով հարված ել կրունկներին, փայտը մտցրել են բերանն ու ծեծել։
Հարակից հրապարակումներ`
- Բելառուսում հրաժեշտ են տալիս ակցիայի ժամանակ մահացած տղամարդուն
- Բոզոյան. Բելառուսում Լուկաշենկոյի իշխանության ժամերը հաշված են
- ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Բելառուսի դեմ ՝ մարդու իրավունքների խախտումների համար