«Իմ Ձայնը». Աջակցենք մենաշնորհին, խթանենք կոռուպցիան. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»
«Իմ Ձայնը» նախագիծն իր հոդվածում գրում է.
««Հեղափոխական» կառավարության, գուցե ավելի ճիշտ կլինի ասել՝ անձամբ վարչապետի սիրելի հրատարակչատունը Կառավարությունից հերթական գումարը կստանա: Խոսքը «Անտարես»-ի մասին է, որը «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ի տեսլականը հանրությանը ներկայացնելու համար ծավալվող գովազդային արշավի համար Կառավարությունից կստանա 21 միլիոն 500 հազար դրամ:
Մի կողմ թողնենք ծրագրի բովանդակային աբսուրդ կողմը, այսինքն այն, որ իր վաղվա օրը կամ գոնե առաջիկա մեկ ամիսը պլանավորելուն խիստ խորթ մեր Կառավարությունը միանգամից 2050 թվական է պլանավորում: Դա հոդվածի մեկ այլ թեմա է:
Հարցն այստեղ այն է, որ մենաշնորհների, կոռուպցիայի, մեկ անձի իշխանության դեմ պայքարելով՝ իշխանության եկած անձինք այսօր մի քանի անգամ ավելի եռանդով մսխում են նույն պետական բյուջեն, մենաշնորհի դեմ ոչ միայն չեն պայքարում, այլև կարգին սերտացել ու սերտաճել են այդ համակարգին։
«Անտարես» հրատարակչատան ու խիստ երկակի ստանդարտներով ապրող Անտարեսի Արմենի մասին օրերս էինք հոդվածով անդրադարձել, ով գանգատվում էր, թե ներկա իշխանությունը դեմ է դուրս գալիս հրատարակչական բիզնեսին: Եվ ահա, պարզվում է՝ Կառավարության չզեկուցվող հարցերի արանքում դեռևս 2019թ. դեկտեմբերի 26-ին մեղմ սղացրել են կամ այլ կերպ ասած՝ լուծել են իր հարցը. Նա Կառավարությունից 21,5 միլիոն դրամ կստանա:
Որպեսզի պարզ լինի, թե ինչ է իրականում կատարվում այս մասով, միայն հիշեցենք, որ վերջին երկու տարում «Անտարեսը» պետբյուջեից 11 անգամ մեկ անձից գնման ընթացակարգով գումարներ է ստացել. ընդհանուր՝ ավելի քան 136 միլիոն դրամ։
Ի՞նչ է սա՝ կոռո՞ւպցիա, պետբյուջեի գումարների բացահայտ մսխո՞ւմ, թալանի նոր ձև՞, թե մենաշնորհ կարգավիճակի ամրապնդում, թե սեփական շահը «դուխով» առաջ մղելու հերթական դրսևորում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին