Ռոբերտ Քոչարյան. Զարգացումները ցույց տվեցին, որ ՊՊԿ ստեղծման ռազմավարական քայլն անվրեպ էր
Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը գրում է.
«28 տարի առաջ այս օրը ստեղծված Պաշտպանության պետական կոմիտեն (ՊՊԿ) Արցախի ամրապնդման սկիզբը դրեց։ Խիստ ճգնաժամային իրավիճակում առաջացել էր Արցախի լինել-չլինելու վտանգը, տարածքների 70 տոկոսը զբաղեցնում էր ադրբեջանական զինտեխնիկան՝ հասնելով ընդհուպ Ստեփանակերտի արվարձաններ, երկրում կառավարումն արդյունավետ չէր, իսկ կոլեկտիվ սկզբունքով կայացվող որոշումները լուծումներ չէին ապահովում։
Ռոբերտ Քոչարյանն առաջարկեց զինվորական և քաղաքացիական իշխանության լիակատար կենտրոնացման մոդել, ջոկատները բանակի մեջ միավորելու խիստ պահանջ և ռազմական դրություն մտցենլու անհետաձգելի անհրաժեշտություն:
Այդ նպատակներին հասնելու համար ստեղծվեց ՊՊԿ՝ որը պատասխանատվություն ստանձնեց հետագա զարգացումների համար։ Իսկ հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այս ռազմավարական քայլն անվրեպ էր․ կարճ ժամանակից գրանցվեցին ռազմական հաջողություներ, սկսվեց Արցախի պետականության ամրապնդումը, որում անուրանալի է հայ ժողովրդի միասնականության գործոնը։
«Ծիծաղելի է հնչում, բայց ՊՊԿ նախագահի պաշտոնը թերևս միակը եղավ իմ ամբողջ քաղաքական կարիերայի ընթացքում, որը ոչ ոք չէր փորձում վիճարկել»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը` իր «Կյանք և ազատություն» գրքում»։
Հարակից հրապարակումներ`
- Արա Վարդանյան. Որ իմանաք թե ում պետք է շնորհակալ լինեք Ազատ և Անկախ Հայաստան ունենալու համար
- Լևոն Քոչարյան. Կարելի է և պետք է խոսել այն բեկումնային աշխատանքից, որն արեց ՊՊԿ-ն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին