Փարիզը կրկին կորոնավիրուսի բարձր ռիսկայնության գոտի է հայտարարվել
Ֆրանսիայի կառավարությունը Փարիզը և Միջերկրական ծովի ափին՝ Մարսելի մոտ գտնվող Բուշ-դյու-Ռոն շրջանը կորոնավիրուսով վարակման բարձր ռիսկայնությամբ «կարմիր» գոտիներ է հայտարարել, փոխանցում է jpost.com-ը։
Նշվում է, որ երկրի Կառավարության որոշումը տեղական իշխանություններին հնարավորություն է տալիս սահմանափակել մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը, սահմանափակել մուտքը հասարակական և օդային տրանսպորտ, հասարակական շենքեր և փակել որոշ հաստատություններ, որտեղ վարակման բարձր ռիսկ կա:
Նման որոշման պատճառ է դարձել վերջին երկու շաբաթների ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թվի կտրուկ աճը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում