Ո՞րն է ընթրիքի համար լավագույն սննդակարգը
Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարանի դոցենտ Ն.Ի. Պիրոգով Ալֆրեդ Բոգդանովը ներկայացրել է՝ որն է ընթրիքի ճիշտ սննդակարգը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Նա ասել է, որ բանջարեղենի հետ մատուցվող ձուկը, միսը կամ հավը համարվում են ընթրիքի համար լավագույն մթերքները։ Նշվում է, որ այս սննդակարգը կօգնի կանխել ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: Նա նաև ասել է, որ ընթրիքի համար ընդունելի տարբերակ է կաթնամթերքը՝ կաթնաշոռ, պանիր և ձու։
«Ընթրիքի համար առավել լավ տարբերակ է ձուկը, ծովամթերքը և բանջարեղենի ցանկացած տարբերակ ՝ շոգեխաշած վիճակում», - ասել է բժիշկը։
Բոգդանովը նաև խորհուրդ է տվել երեկոյան ժամերին հրաժարվել մրգերից՝ ածխաջրերի բարձր պարունակության պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին