
Հանքային ջրերի արտադրությունն աճել է
Հայաստանում հանքային ջրերի արտադրությունն աճել է:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 20 մլն 114.7 հազար լիտր հանքային ջուր, ինչը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.8%-ով:
Միևնույն ժամանակ, ինչպես տեղեկանում ենք կոմիտեից, 5.3%-ով նվազել է աղբյուրի ջրի արտադրության ծավալը: Եթե 2019 թ-ի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է 21 մլն 663.3 հազար լիտր աղբյուրի ջուր, ապա 2020թ-ին՝ 20 մլն 507.7 հազար լիտր: