Ինչի՞ մասին են խոսում մարդու կապտած մաշկը և գիտակցության մթագնումը
Սրտաբան Անատոլի Տրիֆոնովը հայտնել է, թե ինչ նշաններով կարելի է հասկանալ, որ մարդը կյանքի և մահվան եզրին է, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
«Եթե մենք խոսում ենք սրտանոթային խմբի քրոնիկ հիվանդություն ունեցողների մասին, ապա նրանց դեպքում մահվան հիմնական նախանշանները հայտնաբերվում են մահից տասը-տասնհինգ օր առաջ»,- ասել է բժիշկը։
Ըստ նրա՝ հիվանդի մոտ նկատվում է օդի անբավարարության, շնչառության, թուլության և վախի զգացում, ինչպես նաև գունատ մաշկ: Բացի այդ, այդ մարդկանց մոտ նկատվում է ուղեղի մթագնում և գիտակցության հաճախակի կորուստ։
Մասնագետը նշել է, որ մահվան եզրին գտնվող մարդկանց մոտ կարող է նկատվել նաև մաշկի կապտություն, բերանում փրփրարտադրություն։
Այնուամենայնիվ, նա հավելել է, որ հիվանդը կարող է վերջույթներում այրոցի և այտուցման զգացում ունենալ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան