Մայքլ Ջորդանի սպորտային կոշիկներն աճուրդում վաճառվել են 615 հազար դոլարով
Աճուրդում վաճառվել է «NBA»- ի լեգենդ Մայքլ Ջորդանի խաղային կոշիկների մի զույգ: Լոտը ռեկորդային է: Գումարը կազմել է 615 հազար դոլար, փոշանցում է sport.ru-ն։
«Air Jordan 1 Highs» սպորտային կոշիկները ներկված են կարմիր, սպիտակ և սև գույներով:
«NBA»-ի վեցակի չեմպիոնը այս կոշիկը հագել է 1985-ին Իտալիայում անցկացվող ցուցադրական խաղի ժամանակ: Մարզիկն այդ ժամանակ վերևից նետել է գնդակը, որի հետևանքով կոտրվել է գրասեղանի ապակին: Կոշիկի մի մասում դեռևս առկա է ապակու մի փոքր կտոր:
«Air Jordan 1» սպորտային կոշիկները մայիսին վաճառվել են 560,000 դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին