09:00 15/08/2020

Ինչպե՞ս անել, որ ոչ մի երկիր չցանկանա հարձակվել մեզ վրա. արթնացող Հայաստան

«Երբեք մի թերագնահատիր փոքր, սակայն գործին հաստատակամորեն հետևող մի խումբ մարդկանց` աշխարհը փոխելու կարողությունները։ Իրականում, միայն ա՛յս խմբերին է  հաջողվել փոխել աշխարհը». Մարգարետ Միդի այս խոսքերը թերևս ամենալավն են բնութագրում «Zartnir»-ին, որի հետ ծանոթացել եմ վերջերս։

«Zartnir»-ը Հայաստանում դեռահասների համար ընթերցանության խմբակներ ստեղծելու գաղափարի շուրջ հավաքված երիտասարդների նախագիծ էր, որն այժմ ՀԿ է։
Ստեղծվել է այսպես. 2016 թվականի ապրիլյանի քառօրյայի ժամանակ, երբ Սփյուռքը հիմնականում դրամական օգնություն էր ցուցաբերում Հայաստանին, այդ ժամանակ, Բեռլինի համալսարանի մագիստրատուրայի երիտասարդ ուսանող Արեգ Աբրահամյանը խորհեց.«Ինչպե՞ս անել, որ ոչ մի երկիր չցանկանա հարձակվել Հայստանի վրա, որպեսզի մենք ստիպված չլինենք մեր գումարով զինվորներին ճտքավոր կոշիկներ ու զենք գնենք։Ուժեղ պետություն է հարկավոր, իսկ այն կարող են ստեղծել միայն կրթված քաղաքացիները»։

Իսկ կրթություն ստանալու առաջին աստիճանը գրքերն են։ Այսպիսով, Արեգը որոշել է գրական խմբակներ ստեղծել Հայաստանի գյուղական դպրոցներում։ Նախագծի բովանդակությունը ստեղծելուց հետո եկել է դրան ձև տալու ժամանակը։

Երկար մտորումներից և քննարկումներից  հետո նա որոշեց մի ծրագիր սկսել` հիմնված գրքերի վրա։ 2017 թվականի օգոստոսի 24-ին «Zartnir»-ը սկսեց իր գործունեությունը։ 2019 թ․-ի հուլիսի 30-ին Zartnir նախաձեռնությունը գրանցվեց որպես կրթական հասարակական կազմակերպություն՝ շարունակելով իր նպատակը՝ ընթերցանության միջոցով խթանել կրթության մակարդակի բարձրացումը Հայաստանում և Արցախում։

«Zartnir»-ի աշակերտները ոչ միայն կարդում են, այլ նաև ճամփորդում, զարգացնում իրենց գիտելիքները նոր ծանոթությունների շնորհիվ։

Բայց, ինչի համար են հատկապես երջանիկ են «Zartnir»-ցիները , դրանք օրեցոր աճող դրական ցուցանիշներն են։ Այսպիսով, ինչպես մեզ հետ զրույցում նշեց «Zartnir»-ի նախկին ուսուցչուհի, Հայաստանում գործող թիմի ղեկավար  Էլյա Սահակյանը, 54 % աշակերտների մոտ բարելավվել է դպրոցական ծրագրերից ստացած գիտելիքների մակարդակը։

«70 % աշակերտներ զարգացրել են հիմնական հմտությունները, այդ թվում բանավոր և գրավոր հաղորդակցության հմտությունները։ 83 % աշակերտների դպրոցական ծրագրերում նկատելի է գնահատականների աճ։ 97 % մասնակիցները 1-10 համակարգում 8-ից բարձր են գնահատել, թե ինչքան երջանիկ են իրենք իրենց զգում խմբում։ 92 %-ը «Zartnir»-ին չանդամակցող աշակերտներից հետաքրքրություն է ցուցաբերում խմբակի նկատմամբ։100 % ուսուցիչները ցանկանում են շարունակել համագործակցությունը «Zartnir»-ի հետ։100% աշակերտները ցանկանում են շարունակել մասնակցությունը խմբակի հանդիպումներին։Բացի այդ 2019 թ․-ի սեպտեմբերին մեզ հետ համագործակցում էին 9 դպրոցներ, ուսումնական տարվա ավարտին դրանք արդեն 22-ն էին։ 2020 թվականի մայիսին Հայաստանից ունեինք մեկ կամավոր, այժմ արդեն 24-ն են»։

Հարցին, թե արդյոք, հեշտ է երեխաներին գրքին կապելը, Էլյան ասում է.«Հեշտ չսիրեցին , բայց երբ տեսնում են դպրոցում ինչ-որ ակտիվություն է, ինչից իրենց հետ են մնում, սկսում են հասկանալ ինչ է որ, ու առանց գիտակցելու աստիճանաբար մտնում են « գրքի թեմայի մեջ» , ու ստացվում է , որ ընթերցողների շարքը համալրվում է։

Բոլոր գրքերի դեպքում սուր քննարկումներն անպակաս են, որովհետև մենք փորձում ենք ապրումակցել, հասկանալ հերոսներին ու մեկն արդարացնում է , մյուսը՝ ոչ այնքան , կարծիքների տարբերություններն էլ հետաքրքիր քննարկումների առիթ են լինում։ Օրինակ՝ Համլետի գործողությունները, ճիշտ վարվեց թե ոչ, ես ինչպես կվարվեի նրա փոխարեն, բայց չէ որ կային այսպիսի հանգամանքներ, ինչ էր ուզում Շեքսպիրն ասել ընթերցողին այս ստեղծագործությամբ ... այսպիսի հարցեր են քննարկվում»։

Ամեն դեպքում, սա երեխաների համար հավելյալ դա է, թե հաճելի ժամանց հարցին, Էլյան այսպես է մոտենում.«Եթե դաս լիներ, չէին մնա, հատկապես դասերից հետո։ Հաճելի, իրականությունից դուրս ժամանց, որտեղ քննարկվում են ամենատարբեր թեմաները, հարցերը։Իրենց առավել դուր է գալիս ,որ էդ ամենն անում են ուսուցչի հետ միաժամանակ։ «Ծաղրասարյակ սպանել» գիրքը կարդալիս երեխաները փորձում էին գուշակել առեղծվածային հերոսին ու այդ փորձերը շատ հավես էին։ Ոնց էին իրար համոզում։ «Կոմս Մոնտե-Քրիստո» կարդալուց հետո այնքան շատ էի օրինակներ բերում, մի օր աշակերտներից մեկն ասաց. «ոնց որ ձեզ էդ գիրքը շա՞տ է, հա, դուր եկել»։ Բացի, այդ երեխաների ոգևորության մասին, ըստ ուսուցչուհու, խոսում է նաև այն, որ երբ գիրք բաժանելու օրն է լինում, երեխաները նրան անհամբեր դիմավորում են աստիճանների վրա և փորձում  առաջինը ստանալ իրենց հասանելիք գիրքը։

«Zartnir»-ից աշակերտուհի և արդեն նաև կամավոր Դիանա Այվազյանն էլ ասում է. «Երբ ընկեր Էլյան ստանում էր գրքերը, բոլորս ձգտում էինք առաջինը մեր անունը գրվի ցուցակում, առաջինը մեր ձեռքն ընկնի նոր գիրքը։ Նույնիսկ նեղանում էինք, որ գրքերը հասել էին, մեզ դեռ չէին ասել։ Անխտիր բոլոր գրքերը կարդում էինք։ Շատ մեր ճաշակով ընտրված էին լինում։ Գիրք կարդալը ինչ-որ մի պահի վարակի պես տարածվել էր մեր դպրոցում։ Հիմնականում բարելավվել էր մեր բանավոր և գրավոր խոսքը։ Ի դեպ մի հաճելի պահ էլ կա. գրքերը փոխանցվում են մարզերի միջև։ Գրքերում  շատ հաճախ մեր հասակակից անծանոթները մեզ նամակներ էին թողած լինում։ Մենք էլ մեր հերթին էինք գիրքը հանձնելիս մեջը նամակ դնում հաջորդ կարդացողի համար»։

Ընթերցանության համար մեթոդաբանություն մշակվել է, և վերամշակվել այս տարի «Zartnir»-ի Education  խմբի կողմից, որտեղ ընդգրկվել են ուսուցիչներ։ 

«Մենք կարևորում ենք ընթերցանությունը, բայց նաև շատ ենք կարևորում  քննարկումները. դրանք զարգացնում են աշակերտների բանավոր խոսքն ու հաղորդակցման հմտությունները։ Ուսուցիչներին տալիս ենք 40 ինտերակտիվ գործիքներ, մեթոդներ, որի օգնությամբ քննարկումները դառնում են հետաքրքիր ու արդյունավետ։ Ի դեպ, վաղվանից մեկնարկում ենք մեր վերապատրաստումները ուսուցիչների հետ։ Բացի մեթոդական օգնությունից ուսուցիչներին  օնլայն գործիքների հետ ենք ծանոթացնելու։ Դե դա նրա համար, որ եթե ստացվի դասերն օնլայն անել, նրանք պատրաստ լինեն»,-մեզ հետ զրույցում ասաց «Zartnirի» կամավոր ուսուցիչ Լիլիթ Պողոսյանը։

Թիմի ընդլայնման շնորհիվ նրանք  ստեղծել են տարբեր կարևոր ուղղություններով աշխատող նոր խմբեր, ինչպիսիք են՝ ֆոնդահայթայթումը, գրանտներինը, իրավաբանականը, դիզայնի, երեխաների համար միջոցառումների կազմակերպումը և այլն։ Վերջերս էլ եղավ կայքի՝ zartnir.am-ի շնորհանդեսը, ինչը հիմնադիր Արեգ Աբրահամյանը շատ է կարևորում. «Ես հոկտեմբերից երազում էի այս կայքի մասին։ Մեր ոգեշնչման աղբյուրը եղել են աշխարհի լավագույն հիմնադրամների կայքերը և ջանք չենք խնայել, որ ընթերցողը մեզ մոտ իրեն հարմարավետ զգա և լինի տեղեկացված։ Կայքի շնորհիվ ավելի թափանցիկ կդառնանք, ավել կհեշտանա դոնեյթ անելը, որովհետև նախ ավելի հարմարավետ կլինի, հետո շնորհիվ նրա, որ մեր մասին ամեն ինչ բաց դրված է, ավելի հեշտ կլինի վստահելը իրենց փողերը»։

Արդեն 3 տարի է, «Zartnirը» փորձում է արթնացնել Հայաստանի մանուկներին, արդյոք, դա հաջողվե՞լ է թիմին հարցին, Արեգը պատասխանում է. «Եթե անգամ հզոր Հայաստան վերջնանպատակին այս կերպ չհասնենք, բայց մենք արդեն իսկ շատ հաղթանակներ ունենք, որ կարող ենք ասել նախագիծը հաջողվել է։Մենք արդեն գիտենք, որ շատ երեխաների կյանքը փոխել ենք դեպի լավը։ Հիմա մեր նպատակն է, որ ամբողջ Հայաստանում և Արցախում հասնենք սրան։ Իհարկե, միշտ էլ կան մարդիկ, որ չեն հասկանում ինչ կապ ունի գիրքը լավ կյանքի հետ, բայց մենք նրանց կարող ենք ցույց տալ մեր աշակերտների հաջողությունները և շարունակել մեր գործը։ Իրականում սա առօրյա աշխատանք է, որը լավ, շատ լավ, կատարյալ անելու դեպքում, կսկսեն կատարվել հրաշքներ։ Շատերն ասում են, թե սա ռոմանտիկ, անիրատեսական գաղափար է, բայց ինչ արժի կյանքը առանց մեծ երազանքի ապրելու։ Շատ հաճախ մեզ հարցնում են, որն է ձեր շահը։ Ասեմ՝ ֆինանսկան շահ չունենք, հակառակըը՝ անում ենք ներդրումներ։ Հիմնական շահը արդյունքների վրա ուրախանալն է։ Միտքը, որ քո գործը մեծ նպատակի է ծառայում։ Մեր շահը հասարակ է, որ կրթական մակարդակը Հայաստանում և Արցախում բարձրանա»։




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:26
Կանցկացվի ԱԺ քննարկում ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման հարցերի շուրջ
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 14:00-ին, 334 սրահում «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Աննա...
Աղբյուր` Panorama.am
21:58
Բողոքի ակցիայի մասնակիցները փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան կրկին փակված է։ Այսօրվա համար նախապես ոչ մի գործողություն չէր հայտարարվել, այն ինքնաբուխ բողոք է ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
21:28
Իսրայելը մեղադրվում է Լիբանանի հետ հրադադարը խախտելու մեջ
Իսրայելի Պաշտպանության բանակը (IDF) մի քանի անգամ խախտել է Լիբանանի հետ հրադադարի պայմանագիրը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
21:15
Խոշոր ավտովթար. Վանաձորում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը
Նոյեմբերի 28-ին, ժամը 13:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի սկզբնամասում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 38-ամյա Թաթուլ...
Աղբյուր` Panorama.am
20:49
Խաբեությամբ կնքված ցանկացած միջազգային պայմանագիր առ ոչինչ է․ Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, փորձելով ոչ միայն հնարավորինս...
Աղբյուր` Panorama.am
20:37
«Վրացական երազանք»-ը չի ցանկանում ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել
Վրաստանի կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս...
Աղբյուր` Panorama.am
20:25
Արագած-Ծիլքար, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին հատված-հատված բուք է
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Արարատի, Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել...
Աղբյուր` Panorama.am
19:50
Սա հայկական պետականության պահպանման, դրա ապագան ապահովելու տեսանկյունից գոյութենական խնդիր է․ Արման Մելիքյան
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը գրում է. «Իշխանափոխությունը Հայաստանի համար պետք է դիտարկվի ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
19:37
Նայե՛ք քարտեզին․․․․ Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Նայեք քարտեզին: Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի տնօրենն աշխատավարձերը չի տալիս, պարտքերի մեջ է․ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի օգոստոս ամսին Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 700 հայկական բեռնատար կա կուտակված։ Sputnik-Արմենիայի փոխանցմամբ՝ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:59
Սպիտակ ծովից մինչև Ամուրի ափեր տարածվում է ռեկորդային ջերմություն․ Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․ «Օրացուցային ձմռան սկսվելուց երկու օր...
Աղբյուր` Panorama.am
18:47
Կանանց ազգային հավաքականը դրսում ոչ-ոքի է խաղացել Մոլդովայի ընտրանու հետ
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 28-ին Մոլդովայի Վադուլ Լուի Վոդա քաղաքում կայացած ընկերական խաղում ոչ-ոքի է խաղացել դաշտի տերերի՝...
Աղբյուր` Panorama.am
18:35
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
ՆԳՆ ոստիկանությունից զգուշացնում են․ «Նոյեմբերի 26-ի երեկոյան մայրաքաղաքի պարեկները կանգնեցրել են մի մեքենա: Ստուգման ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
18:12
ՆԱՏՕ-ի հետ Թուրքիայի փոխգործակցության պահպանումը մնում է ԱՄՆ-ի կարևոր առաջնահերթությունը․ ԱՄՆ Պետդեպ
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ թուրքական կողմը կրկին հարցում է ուղարկել ԱՄՆ՝ իրեն չհատկացված F-35 նոր...
Աղբյուր` Panorama.am
18:05
Պուտին. ՀԱՊԿ-ը պարտավոր չէր կռվել Երևանի կողմից՝ Արցախի համար
Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժաղովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Հայաստանի բացակայությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հրազդանն ամենափոշոտ քաղաքն է
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Գյումրի, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Էլթոն Ջոնը խոսել է տեսողությունը կորցնելու մասին
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնն ամբողջովին կորցրել է աջ աչքի տեսողությունը մի քանի ամիս առաջ ստացած վարակի պատճառով։ Երգչի խոսքով, իրավիճակը...
Աղբյուր` Panorama.am
17:47
Կտեսնեք, իշխանափոխությունից հետո ինչ է կատարվելու. Ռոբերտ Քոչարյան
«Երբեք, երբեք։ Իհարկե, չի եղել»,-այսպես արձագանքեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ արձագանքելով իր նախագահության օրոք...
Աղբյուր` Panorama.am
17:35
SNN. Սիրիայում սպանվել է Իրանի ռազմական խորհրդականը
Սիրիայում Իրանի ռազմական խորհրդականների կորպուսի հրամանատար, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար...
Աղբյուր` Panorama.am
17:17
Միայն Հայաստանը ղեկավարող պարոն Թյուրիմացությունն է կարող նման անհեթեթ պահելակերպ որդեգրել. Ստեփան Դանիելյան
«Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցի հաղորդման, Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, պարտավորվել է միանալ...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի «կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործողությունները» կստուգվեն հակակոռուպցիոն կոմիտեում
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսումնասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գործունեությունը, հայտարարագրերը,...
Աղբյուր` Panorama.am
17:08
Իրավապաշտպանի ահազանգը. Դատապարտյալը 22 օր է՝ գտնվում է հացադուլի մեջ, 16 կգ նիհարել է
«Արմավիր քրեակատարողական հիմնարկում իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հացադուլ են հայտարարել 2 անձինք»,-ահազանգում է...
Աղբյուր` Panorama.am
17:07
ՔԿ նորանշանակ պետը տեղյակ չէ, թե իր վերաբերյալ Փաշինյանը ինչ կոռուպցիոն դրվագի մասին էր հայտարարել
«Ընդամենը կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի երևույթների հետ ոչ առնչություն եմ ունեցել, ոչ էլ։ Իմ առաջնային խնդիրը հենց...
Աղբյուր` Panorama.am
16:58
Գեղամ Նազարյանի ասածները պետք է քննարկման առարկա դառնան ֆրակցիայում. Ռոբերտ Քոչարյան
«Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկվում չի եղել»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
16:43
Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով չերթևեկող վարորդները կտուգանվեն
«Ճանապարհային երթևեկության գործող կանոններում բացակայում է ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը, ուստի առաջարկում ենք ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
16:39
Այս երևույթն ըստ Նիկոլ Փաշինյանի ապապետականություն է. Կուբաթյան
«Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում մի մեծ ելույթ ունեցավ՝ պատմելով, որ ինչ-որ տեղ մայթով քայլելիս քայլել է ժավելների, քսայուղերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան
13:45 27/11/2024

Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}